Բաժիններ՝

Պաղեստինի նախագահը խորհրդարանական ընտրությունները նշանակել է նոյեմբերի 28-ին

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը ստորագրել է հրամանագիր ընթացիկ տարվա նոյեմբերի 28-ին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։ Պաղեստինի ղեկավարի հրամանագիրը հրապարակել է WAFA լրատվական գործակալությունը։

Հրամանագրով կոչ պաղեստինցիներին կոչ է արվում «Երուսաղեմում, Հորդանան գետի արևմտյան ափին և Գազայի հատվածում մասնակցել ազատ և ուղղակի խորհրդարանական ընտրություններին՝ Պաղեստինի օրենսդիր խորհրդի անդամներ ընտրելու համար»։

Նշվում է, որ նախագահի որոշումն «ուղղված է ժողովրդավարության հիմքերի ամրապնդմանը և Պաղեստինի Պետությունում սկսված ընտրական գործընթացի ավարտին»։

Նաև նշում է, որ նախագահական ընտրությունների օրը, որը պլանավորված է հաջորդ տարվա առաջին եռամսյակում, «կորոշվի ավելի ուշ՝ օրենքին համապատասխան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031