Բաժիններ՝

Վենեսուելայի Գերագույն դատարանը քրեական դատավարություն է սկսել Գուայդոյի դեմ

Վենեսուելական ընդդիմության առաջնորդ, խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոյի դեմ, որն իրեն երկրի ժամանակավոր նախագահ է հռչակել, քրեական դատավարությունն սկսված է: Այդ մասին հայտնել է Վենեսուելայի Ազգային սահմանադիր ժողովի (ԱՍԺ) անդամ Գարսիա Սերպան:

«Նրա դեմ սկսվել է քրեական դատավարություն, որը կվարեն Գերագույն դատարանը եւ դատախազը»,- հայտարարել է Սերպան պետական հեռուստատեսության եթերում: Նրա խոսքով՝ Գուայդոն «պետք է պատասխան տա այն ամենի համար, ինչ արել է եւ հայրենիքի դավաճանության համար»:

Ինչպես արդեն տեղեկացվել է, նախօրյակին Գուայդոն Ազգային սահմանադիր ժողովի որոշմամբ եւ Վենեսուելայի Գերագույն դատարանի հանձնարարականով զրկվել է խորհրդարանական անձեռնմխելիությունից: Գուայդոն ինքն ԱՍԺ-ի որոշման հրապարակումից հետո հայտարարել է, որ մտադիր չէ դադարեցնել պայքարն ընդդեմ իշխանությունների, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930