Բաժիններ՝

ԱՄՆ-ի սենատորներն առաջարկել են խստացնել պատժամիջոցները Վենեսուելայի դեմ և 400 մլն դոլարի օգնություն հատկացնել

Երկու կուսակցություններից սենատորներներն ապրիլի 3-ին ԱՄՆ-ի Կոնգրեսին առաջարկել են ընդունել օրինագիծ, որը միտված է Վենեսուելայի դեմ պատժամիջոցների խստացմանը, ինչպես նաեւ Բոլիվարյան Հանրապետության բնակիչներին 400 միլիոն դոլարի չափով մարդասիրական օգնության տրամադրելուն: Այս մասին հայտնել է նախաձեռնության համահեղինակ Ռոբերտ Մենենդեսի (դեմոկրատ Նյու Ջերսիի նահանգից) մամուլի ծառայությունը:

«Արտակարգ օգնություն Վենեսուելային, աջակցություն ժողովրդավարությանը եւ զարգացմանը» օրինագիծը կոչված է մտցնելու նոր այցագրային սահմանափակումներ արդեն պատժամիջոցների ներքո գտնվող պաշտոնատար անձանց ընտանիքների անդամների նկատմամբ, ինչպես նաեւ սեւ ցուցակներից հանելու նրանց, ովքեր առնչություն չունեն հումանիտար ճգնաժամի հետ եւ պետության ղեկավար են ճանաչում վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին:

Մենենդեսի եւ համահեղինակ Մարկո Ռուբիոյի (հանրապետական Ֆլորիդայի նահանգից) կարծիքով՝ նախաձեռնությունը պետք է հանգեցնի Վենեսուելայում իշխանափոխության գործընթացի արագացման, օժանդակի հումանիտար ճգնաժամի թուլացմանը եւ դիվանագիտական աջակցություն ցույց տա ընդդիմությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930