Բաժիններ՝

Մեյը Եվրամիությանը խնդրել է Brexit-ը հետաձգել մինչեւ հունիսի 30-ը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիությանը խնդրել է ԵՄ-ից թագավորության դուրս գալը հետաձգել մինչեւ հունիսի 30-ը: Այդ մասին ասված է Բրիտանիայի նախարարների կաբինետի ղեկավարի նամակում, որը ապրիլի 5-ին ուղարկվել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին եւ զետեղված է կառավարական տեղեկատվության կայքում:

«Մեծ Բրիտանիայի կառավարությունն առաջարկում է, որ (ԵՄ-ի մասին Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի շրջանակում բանակցությունների) այդ ժամանակաշրջանը երկարացվի մինչեւ 2019 թվականի հունիսի 30-ը»,- նշվում է նամակում:

Համայնքների պալատի պատգամավորները մարտի 29-ին երրորդ անգամ մերժել են այն գործարքի նախագիծը, որը Մեյն ավելի վաղ համաձայնեցրել էր Եվրոպայի ղեկավարների հետ: Այդպիսով՝ բրիտանական խորհրդարանը չի կատարել Եվրամիության պայմանը, որը համաձայնել էր Brexit-ը հետաձգել մինչեւ մայիսի 22-ը, եթե Համայնքների պալատն անցած շաբաթ հավանություն տար գործարքին:

Այժմ, ԵՄ-ի երկրների նախորդ գագաթնաժողովի որոշմանը համապատասխան, Լոնդոնը միչեւ ապրիլի 12-ը պետք է դուրս գա հանրակցությունից առանց գործարքի, եթե Բրյուսելին չներկայացնի Brexit-ի իրականացման այլընտրական տարբերակներ: Եվրամիության արտակարգ գագաթնաժողովը, որտեղ քնարկվելու է Brexit-ը, պլանավորված է ապրիլի 10-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս