Մարոկոյի թագավորը գլխավորել է Աֆրիկայի ամենահարուստ միապետների վարկանիշը. Business Insider South Africa
Մարոկոյի Մուհամեդ 6-րդ թագավորն Աֆրիկայի ամենահարուստ միապետն է: Business Insider South Africa հարավաֆրիկյան տնտեսական հրատարակության կազմած ցուցակի համաձայն՝ միապետների առաջին եռյակն ունի 89 մլրդ ռանդ (6,3 մլրդ դոլար) կարողություն։ Մուհամեդ 6-րդի կարողությունը Forbes-ի ցուցակում գնահատվում է 81 մլրդ ռանդ (5,7 մլրդ դոլար):
Նրա հարստությունը հիմնված է, նախեւառաջ, հաջող ներդրումների վրա: Թագավորը, մասնավորապես, վերահսկում է մարոկոյական Societe Nationale d’Investissement հոլդինգային ընկերությունը, որի ակտիվները գերազանցում են 141 մլրդ ռանդը (10 մլրդ դոլար): Վարկանիշի երկրորդ դիրքում Ուգբո թագավորության՝ Նիգերիայի հյուսիս-արեւմուտքի Օնդոյի նահանգի քաղաքի ավանդական կառավարիչն է՝ Ֆրեդրիկ Օբատերու Ակինռութանը: Նրա կարողությունը, ըստ գնահատումների, հասնում է 4,2 մլրդ ռանդի (300 մլն դոլար): Նիգերիական միապետի բարեկեցության հիմքը կազմում են ներդրումները նավթարդյունահանման բնագավառում:
Եռյակը եզրափակում է բացարձակ միապետ Մսվաթի 3-րդը: Նա կառավարում էԷ Էսվաթինիի թագավորությունը, որը մինչեւ վերջին ժամանակներս կոչվում է Սվազիլենդի թագավորություն: Այս սուվերենի կարողությունը գնահատվում է 2,8 մլրդ ռանդ (200 մլն դոլար) եւ հիմնված է ներդրումներից ստացված եկամուտների վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: