ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը գլխավորեց Մորգան Օրտեգուսը
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության նոր ղեկավար է դարձել Fox News հեռուստաալիքի ազգային անվտանգության հարցերի փորձագետ Մորգան Օրտեգուսը: Համապատասխան հաղորդագրությունը ապրիլի 3-ին Twitter-ում հրապարակել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն։
«Ուրախ եմ ողջունելու Մորգան Օրտեգուսին՝ որպես մեր մամուլի ծառայության նոր ղեկավարի: Որպես հետախուզության վերլուծաբան եւ արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության հարցերում հասարակայնության հետ կապերի աշխատակից աշխատելու նրա փորձը օգուտ կբերի Ամեիկային»,- գրել է նա:
Ինչպես հայտնել է Fox News-ը, Օրտեգուսը հեռուստաալիքից հեռացել Է անցած շաբաթ արտաքին քաղաքական գերատեսչությունից ստացած առաջարկի կապակցությամբ: Նա աշխատել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) մամուլի ծառայությունում, ինչպես նաեւ վերլուծաբան էեղել ֆինանսների նախարարության Հետախուզության եւ վերլուծության վարչությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



