Զելենսկին ընդօրինակման արժանի է համարել Լի Կուան Յուին և Ուինսթոն Չերչիլին
Ուկրաինայում նախագահական մրցավազքի առաջատար Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր համար ընդօրինակման են արժանի Լի Կուան Յուն եւ Ուինսթոն Չերչիլը։
«Լի Կուան Յուն՝ սինգապուրյան տնտեսական հրաշքի ստեղծողներից մեկը, եւ Ուինսթոն Չերչիլը»,- ասել է նա՝ պատասխանելով «Ազատություն ռադիոյի» այն հարցին, թե աշխարհի պետական գործիչներին ում է նա արժանի համարում ընդօրինակման:
Իսկ այն հարցին, թե որ երեք երկրներն են Ուկրաինայի գլխավոր ռազմավարական գործընկերները, Զելենսկին ասել է, որ «կյանքը փոփոխական է»: «Մենք պետք է համագործակցենք բոլոր այն պետությունների հետ, որոնք չեն սպառնում մեր անկախությանն ու ինքնիշխանությանը, Ուկրաինայի համար ձեռնտու պայմաններով»,- նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



