Բաժիններ՝

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի Լիբիայի իրադրության շուրջ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ապրիլի 5-ին ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով 23:00-ին) արտակարգ նիստ կանցկացնի Լիբիայի իրադրության շուրջ: Այդ մասին Twitter-ի իր Էջում հայտնել է ՄԱԿ-ին առընթեր Մեծ Բրիտանիայի ներկայացուցչությունը:

«Մեծ Բրիտանիան ուրբաթ, 15:00-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել փակ ռեժիմով: Լիբիայի աջակցության հարցերով ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Հասան Սալամեն ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներին կտեղեկացնի ընթացիկ իրադրության մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ապրիլի 4-ին Լիբիայի ազգային բանակի հրամանատար ֆելդմարշալ Խալիֆա Խաֆթառն իր զորքերին հրաման է տվել հարձակում սկսել մայրաքաղաքի վրա՝ խոստանալով այնտեղից վռնդել բոլոր անօրինական զինված կազմավորումներին: Ընդսմին նա նշել է, որ բանակն այդ կերպ «արձագանքել է Տրիպոլիի բնակչության կոչին»:

Լիբիայի ազգային համաձայնության կառավարության վարչապետ Ֆայիզ Սարաջն, իր հերթին, հրաման է տվել իր վերահսկողության տակ գնվող բոլոր զինվորական ստորաբաժանումներին՝ լինել լիակատար մարտական պատրաստության վիճակում՝ ընդսմին թույլատրելով օդուժի հարվածները «քաղաքացիական բնակչությանը եւ կենսականորեն կարեւոր օբյեկտները պաշտպանելու համար»:

Ներկայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը գտնվում է Տրիպոլիում, որտեղ հանդիպումներ է անցկացրել երկրի իշխանությունների ներկայացուցիչների հետ: Նա կոչ է արել հակամարտության բոլոր կողմերին դադարեցնել ռազմական էսկալացումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս