Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին սպառնացել է հրաժարվել դոլարով հաշվարկներից. Reuters

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին սպառնացել է հրաժարվել նավթ վաճառքի դոլարային հաշվարկներից, եթե Վաշինգտոնն ընդունի NOPEC (No Oil Producing and Exporting Cartels Act) հակակարտելային օրենքը, որը Միացյալ Նահանգների կառավարությանը թույլ կտա դատարաններում հակամենատիրական հայցեր հարուցել ՕՊԷՔ-ի անդամ երկրների նկատմամբ: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:

Գործակալության աղբյուրների տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները մի քանի ամիս քննարկում են այդ տաբերակը: Նրանք արդեն ԱՄՆ-ի ներկայացուցիչներին հայտնել են, որ էր Ռիադը կարող է հրաժարվել դոլարով հաշվարկներից, եթե այդ օրենսդրական ակտն ընդունվի, նշել է Reuters-ը: Բացի դրանից, այդ պլանը սաուդացիները քննարկել են ՕՊԷՔ-ի նաեւ մյուս անդամների հետ:

Օրինագիծն իր ներկայիս տեսքով նախատեսում է ԱՄՆ-ի դատարաններին օժտել ՕՊԷՔ-ի երկրների եւ այն մյուս պետությունների նկատմամբ հակամենատիրական հայցերի քննման լիազորություններով, որոնք մասնակցում են նավթային շուկայի կարտելային նախահամաձայնություններին: Ըստ որում անօրինական են ճանաչվում մյուս երկրների կառավարությունների ցանկացած համատեղ գործողությունները, որոնք միտված են նավթի արդյունահանման սահմանափակմանը եւ դրա գների սահմանմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս