Բաժիններ՝

Եվրախորհրդարանը հաստատեց Եվրամիության Գազի դիրեկտիվը

Եվրախորհրդարանը (ԵԽ) հաստատել է ուղղումների նախագիծը Եվրամիության (ԵՄ) Գազի դիրեկտիվում, որը Բրյուսելին թույլ կտա ընդլայնել ծովային գազատարների, մասնավորապես, «Հյուսիսային հոսք -2»-ի վերահսկողության հնարավորությունները:

Ապրիլի 4-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում եվրապատգամավորները ճնշող մեծամասնությամբ քվեարկել են հօգուտ փաստաթղթի։

Այսօր մենք ավարտում ենք Եվրամիության գազի շուկայում արտաքին մենատիրությունների ժամանակաշրջանը, որն սպառողներին տարիներով ստիպում էր շատ ավելի բարձր հաշիվներ վճարել էլեկտրաէներգիայի դիմաց:

Դա գերազանց նորություն է մեր քաղաքացիների, արդյունաբերության եւ Եվրամիությունում մեր ընդհանուր անվտանգության համար»,- ասել է արդյունաբերության, հետազոտությունների եւ էներգետիկայի կոմիտեի ղեկավար լեհ եվրապատգամավոր Եժի Բուզեկը, որը դարձել է նախագծի հեղինակը:

Այժմ լրամշակված տեքստը կհանձնվի Եվրամիության խորհրդին՝ վերջնական հաստատման եւ կիրարկման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս