ԱՄՆ-ի իշխանությունները որոշում են ընդունել խստացնել այն օտարերկրացի քաղաքացիներին գրին քարտերի տրման կանոնները, որոնք ապագայում կարող են նպաստների կարիք ունենալ:
Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեան (ՍԱ) որոշել է ընդդիմության կողմից վերահսկվող Բոլիվարյան Հանրապետության Ազգային ասամբլեայի չորս պատգամավորի զրկել խորհրդարանական անձեռնմխելիությունից «հայրենիքի դավաճանության համար»:
Եթովպիայի կառավարության «Կանաչ ժառանգություն» ազգային արշավի պլանը, որը ներառում է 2019 թվականին 4 միլիարդ ծառի տնկում, շուտով կկատարվի:
Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնի կինը՝ Մարինա Ուիլերը, հայտնի իրավապաշտպան եւ գրող, որի հետ վարչապետն այժմ գտնվում է ամուսնալուծության գործընթացում, առաջին անգամ պատմել է քաղցկեղի դեմ իր պայքարի մասին:
Հնդկաստանը Քաշմիրում իր գործողություններով խախտում է սահմանային շրջաններում խաղաղություն, կայունություն ապահովելու մասին երկկողմանի համաձայնագիրը:
Անցած հանգստյան օրերին Ավստրալիայի հարավարեւելյան տարածաշրջանում, որը հայտնվել է անտարկտիկական ցիկլոնի տիրապետության ներքո, վերջին 35 տարվա ընթացքում առաջին անգամ ձյուն է տեղացել:
Նոր Զելանդիայի կառավարությունը բնակչությունից ավելի քան տասը հազար միավոր արգելված կիսաավտոմատ զենք է հետ գնել դրա վերադարձման սխեմայի գործողության մեկ ամսից պակաս ժամանակահատվածում, որը մտցվել է մարտին կատարված ահաբեկչական գործողությունից հետո:
Չինաստանի Ժողովրդական բանկը «մոտ» է սեփական գաղտնարժույթի թողարկմանը:
Կայծակի հարվածից բռնկած հրդեհը 40 ավտոկցանք (անվավոր տներ) է ոչնչացրել իսպանական Կատալոնիայի կայանատեղիում:
«Թալիբան» արմատական շարժման հետ բանակցություններում ամերիկյան պատվիրակության ղեկավար, Աֆղանստանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Զալմայ Խալիլզադն արդյունավետ է համարել բանակցությունների հերթական՝ թվով ութերորդ փուլը, որը Դոհայում ավարտվել է Իդ ալ Ադհա մուսուլմանական տոնի սկսվելու կապակցությամբ։
Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը մի քանի մարդու, այդ թվում՝ երկրի առաջին նախագահի դուստր Դարիգա Նազարբաեւային վերանշանակվել է սենատոր:
Մյանմայի Մոն հարավարեւելյան նահանգում սողանքի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 59-ի:
Հոնկոնգի ոսմտիկանությունն արցունքաբեր գազ եւ ռետինե գնդակներ է կիրառել մետրոյում՝ բախումների ընթացքում հետապնդելով ցուցարարներին, որոնք խաղաղ եւ իշխանությունների կողմից արտոնված հանրահավաք էին սկսել հանուն ժողովրդավարության եւ քաղաքի քաղաքական ինքնավարության:
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն օգոստոսի 12-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ պատրաստ է ստի դետեկտորի ստուգում անցնել «Պրյամոյ» հեռուստաալիքի ուղիղ եթերում:
Մի տղամարդ եւ 6-ամյա մի աղջնակ են անհայտ կորել Շվեյցարիայի արեւմուտքում. ավտոմեքենան, որի մեջ նրանք գտնվում էին, քշել-տարել է հեղեղաջուրը:
«Թալիբան» արմատական շարժման առնվազն 35 զինյալներ, որոնք գտնվում էին Աֆղանստանի ազգային անվտանգության վարչության բանտում, ազատ են արձակվել նախագահ Աշրաֆ Ղանիի հրամանագրով:
Հրշեջներին առայժմ չի հաջողվում վերահսկողության տակ առնել խոշոր հրդեհն Իսպանիայի Գրան Կանարիա կղզում (Կանարյան կղզներ), որն արդեն 1,5 հազար հեկտար անտառ է ոչնչացրել:
Իտալիայի առողջապահության նախարարությունը շոգ եղանակի պատճառով վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակն 1 հայտարարել երկրի 11 քաղաքում, այդ թվում՝ Հռոմում:
Հոնկոնգի միջազգային օդանավակայանում մեկնման եւ ժամանման բոլոր չվերթները չեղարկվել են այն հազարավոր հակակառավարական ցուցարարների պատճառով, որոնք օկուպացրել են օդանավակայանը:
Դեմոկրատներից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդ Ջոզեֆ Բայդենը վերջին օրերին մի շարք սխալներ ու վրիպումներ է թույլ տվել՝ հարկադրելով խորապես կասկածելու նախընտրական արշավի՝ իր կուսակցության ֆավորիտը լինելու եւ 2020 թվականի ընտրություններում Դոնալդ Թրամփին հաղթելու իր ունակության հարցում:
Միացյալ Նահանգների Goldman Sachs բանկը կարծում է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրական պատերազմը բացասական ներգործություն կունենա ամերիկյան տնտեսության աճի վրա եւ կարող է այնտեղ անկում առաջացնել:
«Հառաջ» աջ կենտրոնամետ կուսակցությունից թեկնածու Ալեխանդրո Ջամատեին դարձել է Գվատեմալայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հաղթողը:
Սաստիկ անտառային հրդեհ է մոլեգնում Աթենքի մերձակա Հիմիտոս լեռան ստորոտի մոտ՝ Պեանիա փոքր քաղաքի շրջանում, ոստիկանությունը տարահանում է բնակիչներին:
Հինգ երեխա է զոհվել, եւս չորս մարդ տուժել օգոստոսի 11-ին ԱՄՆ-ի Էրի օկրուգի (Փենսիլվանիայի նահանգ) մասնավոր մանկապարտեզում բռնկած հրդեհի հետեւանքով:
Մուսոնային տեղատարափներից առաջացած հեղեղումների պատճառով Հնդկաստանի տարբեր տարածաշրջաններում զոհված բնակիչների թիվը հասել է 174-ի:
Ավստրալիայի Կանբերա քաղաքի հետազոտողների խումբն ստեղծել է արդյունաբերական թափոնների վերամշակման հեղափոխական մեթոդ:
Առնվազն 51 մարդ է զոհվել Մյանմայի արևելքում օգոստոսի 9-ին տեղի ունեցած սողանքի հետևանքով, տեղեկացնում է «Սինհուա»-ն՝ հղում անելով փրկարարներին։
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) վարկանիշն ընկել է մինչեւ պատմական նվազագույն ցուցանիշ. այս քաղաքական ուժին պատրաստ է աջակցել գերմանացի ընտրողների միայն 11,5 տոկոսը:
Հոնկոնգում երկու ամիս շարունակվող հակակառավարական բողոքները «ցունամիի նման» հարվածել են հոնկոնգյան տնտեսությանը:
ԿԺԴՀ-ն բանկերի եւ գաղտնարժույթների սակարանների վրա կիբեռգրոհների միջոցով շուրջ 2 միլիարդ դոլար է հափշտակել զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման իր ծրագրերի ֆինանսավորման համար: