«Happy Birthday to You» երգը՝ Երկիր մոլորակի բնակչության սեփականություն

Մոլորակի միլիոնավոր բնակիչների քաջածանոթ «Happy Birthday to You» («Շնորհավոր ծննդյանդ օրը») երգի (այն ստեղծվել է 123 տարի առաջ) հեղինակային իրավունքներն իրավաբանորեն պատկանում են Երկիր մոլորակի բնակչությանը:

Յուրաքանչյուր ցանկացող կարող է անվճար այն կատարել նույնիսկ շահույթ ստանալու համար: Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) ֆեդերալ դատավոր Ջորջ Քինգը հաստատել է սույն դատավեճի կարգավորման շուրջ վերջնական համաձայնությունը:

Այն սկսվել էր տակավին 2013 թվականին, երբ Good Morning to You Productions կինոընկերությունը, որը վավերագրական ֆիլմ էր նկարահանում երգի մասին, հայց հարուցեց Warner/Chappell Music ձայնագրման ընկերության դեմ: Դրանում պնդվում էր, որ՝ «Happy Birthday to You»-ն հանրության սեփականությունն է, ուստի ձայնագրման ֆիրմայի կողմից գանձվող թույլատրագրային տուրքերը կոմպոզիցիայի հրապարակային կատարման կամ էլ ֆիլմերի սաունդթրեքներում դրա ներառման համար անօրինական են:

Անցյալ տարվա սեպտեմբերին ֆեդերալ դատավոր Ջորջ Քինգը համաձայնել էր հայցվորի փաստարկներին: Ինչպես հետեւում է դատարանի փաստաթղթերից, Warner/Chappell Music-ը հաշտության համաձայնության է հասել հայցվորի հետ, որի շրջանակներում պարտավորվել է վճարել 14 միլիոն դոլար: Այդ գումարն իրենից ներկայացնում է փոխհատուցում նրանց, ումից ընկերությունն այս բոլոր տարիներին տուրքեր էր գանձում կոմպոզիցիայի վերարտադրման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս