«Ես հիմա սա ավելի շատ եմ կարևորում, և եթե որևէ մեկն ասում է, որ նրանք այնտեղ անօրինական են գտնվում, ես գտնում եմ, որ այդ մարդն ուզում է, որ առաքելության անդամներն այնտեղ խնդիրներ ունենան, որովհետև այս ռազմական ծանր իրավիճակում ունենալ նույնիսկ մարդասիրական առաքելություն անօրինական, որևէ ձևով պաշտպանված չէ»:
Եվրամիությունը կոչ է անում շտապ կարգով նոր նախագահական ընտրություններ անցկացնել Վենեսուելայում:
Իրանը կարող է անսպասելի օգուտ ստանալ Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներից. մի շարք վերլուծաբանների կարծիքով, Վաշինգտոնն ստիպված կլինի առանձին երկրների թույլատրել հետագայում էլ իրանական նավթ գնելեւ դրանով իսկ խուսափել գների կտրուկ բարձրացումից:
Կերչի նեղուցի իրադրության կապակցությամբ Եվրամիության հակառուսական պատժամիջոցներն ընդունվում են Վաշինգտոնի հզորագույն ճնշմամբ:
ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Ջոնաթան Քոենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ ԱՄՆ-ը հակառուսական պատժամիջոցները կպահպանի այնքան ժամանակ, քանի դեռ Ղրիմը չի վերադարձել Ուկրաինայի կազմ:
Մակեդոնիան կկարողանա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալ հաջորդ տարվա գարնանը, թեեւ դաշինքը ջանում է առավելագույնս արագացնել այդ գործընթացը:
ԱՄՆ-ի միջուկային զինանոցը, մասնավորապես, մարտագլխիկներն արդիականացման կարիք ունեն:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատասխան է ուղարկել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նամակին, որում նա քահանայապետին խնդրել էր օժանդակել այդ երկրում «երկխոսությունը դյուրացնելուն»:
Ռուսաստանը չի վստահում Նիկոլ Փաշինյանին, դա ակնհայտ է։ Ինչպես որ ակնհայտ է, որ Ռուսաստանի ու Վլադիմիր Պուտինի բարեհաճությանն արժանանալու համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի, այդ թվում՝ Հայաստանի պետական շահի հաշվին։
Եվրոպական միությունը մեծ սխալ է կատարել՝ կանգնելով Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուայդոյի կողմը, որն իրեն նախագահ է հռչակել:
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տրամադրել է ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշումը Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ:
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին իր հայրենակիցներին «պակասամիտների ժողովուրդ» է անվանել այն պատճառով, որ նրանք դադարել են քվեարկել իր օգտին:
ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել Թուրքիային հրաժարվել ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերը գնելու մտադրությունից։ Թեմայի շուրջ նոր հայտարարություն է արել ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը։
Ամերիկացի ֆինանսիստ-միլիարդատեր Ջորջ Սորոսն իր «Եվրոպա՛, խնդրում եմ, արթնացի՛ր» հոդվածում հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է փլուզվել, ինչպես դա տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի հետ:
Վարշավայում փետրվարի 13-ին սկսվում է Մերձավոր Արեւելքի իրադրության կայունացման հարցին նվիրված երկօրյա նախարարական հանդիպումը:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը ամերիկացի ներդրող, Rogers Holdings ընկերության սեփականատեր Ջիմ Ռոջերսին հրավիրել է մարտին այցելել Փհենյան:
Առնվազն 14 մարդ է զոհվել Նիգերիայի հարավի Ռիվերսի նահանգում տեղի ունեցած հրմշտոցի ընթացքում, որտեղ երկրի նախագահ Մոհամադ Բուհարին հանդես է եկել նախընտրական ճառով:
Վենեսուելան կսկսի մարդասիրական օգնություն ստանալ փետրվարի 23-ին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, թե քննում է բյուջետային փոխզիջումը, որն առաջարկվել է Կոնգրեսում երկու կուսակցությունների բանակցությունների արդյունքներով։
ԿԺԴՀ-ն սկզբունքային համաձայնություն է տվել Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ) տեսուչների կողմից իր միջուկային օբյեկտների ստուգումներ անցկացնելուն: Այդ մասին փետրվարի 13-ին հայտնել է The Korea Times թերթը:
«Այն ձևակերպումները, որոնք ներառված են ծրագրում երկկողմ հարաբերությունների հատվածում, ցույց են տալիս, որ Հայաստանն ամենախորը հարաբերությունները դիտարկում է Ռուսաստանի հետ, ինչը համապատասխանում է այն հայտարարություններին, որ Հայաստանը շրջադարձեր չի կատարելու, քանի որ նախկինում ևս այդպես էր»:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իրավունք ունի իր թեկնածությունն առաջադրելու ապագա հնարավոր ընտրություններում, բայց ոչ որպես երկրի գործող նախագահ:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն մտադրություն է հայտնել փոխել երկրի անվանումը, որպեսզի թուլացնի դրա կապը գաղութային ժառանգության հետ:
Brexit-ի վերբերյալ համաձայնագրի վավերացման ուղղությամբ աշխատանքն անհրաժեշտ է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի կանոնակարգված դուրս գալու համար:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ թույլ չի տա ամերիկյան մարդասիրական օգնություն ներկրել Վենեսուելա, քանի որ ԱՄՆ-ը այդ կերպ փորձելու է արդարացնել իր զինված ներխուժումը:
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունում ժխտում են ԱՄՆ-ի հետ գործարքի կնքումը «Հյուսիսային հոսք – 2» գազատարի նախագծի շուրջը՝ ամերիկյան հեղուկացված բնական գազ ձեռք բերելու պատրաստակամության դիմաց:
Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցությունը կամրապնդեր դիրքերը եւ մեծամասնություն կստանար խորհրդարանում այժմ ընդանուր ընտրությունների անցկացման դեպքում՝ չնայած Brexit-ի հետ կապված անորոշությանը:
ՆԱՏՕ-ն պաշտպանական միջոցների նախապատրաստման է ձեռնամուխ լինում Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի (ՄՓՀՀՊ) գործողության դադարեցման պայմաններում, բայց մտադիր չէ նոր հրթիռներ տեղակայել Եվրոպայում:
Իտալիան պահանջում է կարճ ժամկետում նոր նախագահական ընտրություններ անցկացնել Վենեսուելայում:
Փետրվարի 17-19-ին պլանավորված է Սալոմե Զուրաբիշվիլիի աշխատանքային այցը Ֆրանսիա: