
Սիրիայի հայերի տարհանումն այս պահին անհնար է. Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակն այս պահին անհնար է համարում Սիրիայի հայերի տարհանումը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Նելլի Ղուլյանը՝ նշելով, որ անվտանգային պայմաններից ելնելով՝ տարհանումն այս պահին ուղղակի անհնար է, իսկ տեղի հայերն էլ այդ հարցը ներկայում չեն բարձրացնում։
Նա նշեց՝ որ մշտապես կապի մեջ են նաև արտաքին գործերի նախարարության գործընկերների հետ: «Իրավիճակի հանդարտման դեպքում, եթե մեր հայրենակիցների կողմից ցանկություն լինի տեղափոխվելու, համատեղ ուժերով ամեն կերպ կաջակցենք»,- նշեց Ղուլյանը։