
«Բրիտանիան ԵՄ-ին կտեղեկացնի միությունից դուրս գալու մասին, երբ դա անհրաժեշտ լինի». Քեմերոնը

Մեծ Բրիտանիան կտեղեկացնի ԵՄ-ին միությունից դուրս գալու որոշման մասին այն բանից հետո, երբ Լոնդոնը նման որոշում կայացնի, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
Ավելի վաղ ԵՄ երկրների ղեկավարները, զայրացած բրիտանացիների՝ Եվրամիությունից դուրս գալու որոշումից, հայտարարել են, որ Լոնդոնը պարտավոր է ԵՄ-ին տեղեկացնել իր որոշման մասին, որքան հնարավոր է, արագ:
«Մեծ Բրիտանիան որոշում կկայացնի տեղեկացնել ԵՄ-ին իր որոշման մասին այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ լինի և հնարավոր … Դա մեր ինքնիշխան իրավունքն է՝ որպես ԵՄ անդամ պետություն»,- հայտարարել է Քեմերոնը Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նրա խոսքով՝ միությունից դուրս գալու առանցքային որոշման պատճառը միգրացիոն խնդիրն է: Քեմերոնն ասել է, որ բրիտանացիները կասկածում են, որ ԵՄ-ն հնարավորություն ունի վերահսկողություն սահմանել սահմաններին: