
X հարթակը կիբեռհարձակման է ենթարկվել

ԱՄՆ պետական արդյունավետության գերատեսչության (DOGE) ղեկավար, ամերիկացի ձեռնարկատեր, X-ի սեփականատեր Իլոն Մասկը հայտնել է, որ X սոցիալական հարթակը կիբեռհարձակման է ենթարկվել։
Այս մասին Մասկը հայտնել է X հարթակում զետեղված գրառման միջոցով։
«Մենք ամեն օր հարձակման ենք ենթարկվում, բայց սա արվել է մեծ ռեսուրսներով:
Ներգրավված է կա՛մ մեծ, համակարգված խումբ, կամ՝ որևէ երկիր»,-գրել է նա։