
IKEA-ն 29 մլն միավոր կահույք է հետ կանչում

ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով IKEA ընկերության եւ Սպառողական ապրանքների անվտանգության հանձնաժողովի (CPSC) ներկայացուցիչների հայտարարությունները, գրում է, որ ընկերությունը հետ է կանչում 2002 թվականից մինչ օրս պատրաստված շուրջ 29 միլիոն կոմոդներ և պահարաններ: Հայտարարության մեջ նշված է, որ մեծ է վտանգը, որ դրանք կարող են շրջվել, ինչն էլ, ըստ ընկերության՝ շատ վտանգավոր է երեխաների համար:
CPSC-ի տվյալներով՝ առնվազն 36 երեխա է տուժել այդ պահարանների ընկնելու հետևանքով, իսկ զոհերի թիվը հասնում է վեցի:
Ինչպես նշել է IKEA-ն, կոմոդներն ու պահարաններն անհրաժեշտ է ամրացնել պատին, հակառակ դեպքում՝ դրանք կշրջվեն:
Նշենք, որ IKEA-ն կահույքի եւ տնային գործածության իրերի վաճառքի՝ աշխարհում խոշորագույն մանրածախ ցանցն է, որը հիմնվել է 1943 թվականին, Շվեդիայում: 2014 թվականի օգոստոսի վերջի դրությամբ խմբին են պատկանում 315 խանութներ աշխարհի 27 երկրներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: