
«Կշարունակենք ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել Սիրիային»․ Էրդողանը ողջունել է Սիրիայի առաջնորդի՝ բռնությունների պատասխանատուներին պատժելու խոստումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան «խստորեն» դատապարտում է բոլոր տեսակի հարձակումները, որոնք ուղղված են Սիրիայի ամբողջականությանն ու հանրային խաղաղությանը։ Միևնույն ժամանակ, նա ողջունում է Սիրիայի նախագահ ալ-Շարաայի «չափավոր և հանգստացնող» հայտարարությունները, ինչպես նաև նրա «հաստատակամ ուղերձը, որ նրանք, ովքեր կգործեն օրենքից դուրս, կպատժվեն»։
«Մենք կշարունակենք ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել մեր հարևան Սիրիային՝ վերականգնելու և պահպանելու իր տարածքային ամբողջականությունը և խաղաղության հասնելու իր բոլոր էթնիկ և աղանդավոր փոքրամասնությունների հետ»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Էրդողանը ողջունել է Սիրիայի առաջնորդի՝ բռնությունների պատասխանատուներին պատժելու խոստումը, հավելելով՝ Անկարան «ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ թույլ չտալու, որ անցանկալի իրադարձություններն ազդեն Թուրքիայի վրա»։
«Մեզ չի հետաքրքրում որևէ մեկի ազգային պատկանելությունը, կրոնը կամ աղանդը Իրաքում, Սիրիայում, Լիբանանում կամ տարածաշրջանի այլ երկրներում», – ասել է Էրդողանը։