Բաժիններ՝

Լոռու մարզում hրդեհ է բռնկվել Ռուսաստանից մեծ քանակի կոնյակի շշեր տեղափոխող «Iveco» մակնիշի բեռնատարում

Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» մոտակայքում բեռնատար է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լոռու մարզի բնակիչ 56-ամյա Արամ Սարգսյանի կողմից վարած «Iveco» մակնիշի բեռնատարում։

Կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից։

Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհը բռնկվել է Ռուսաստանի Դաշնությունից Երևան մեծ քանակությամբ կոնյակի շշեր տեղափոխող բեռնատարում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Պարեկներ էլ նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցրել են։

Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, պարզվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս