
Փաշինյանի կառավարումը բերեց դաշնակցային կապերի թուլացման, Հայաստանի աշխարհաքաղաքական մեկուսացման և ազգային շահերի զիջման. այս խնդիրը կարող է լուծել միայն նոր իշխանությունը. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի համատեղ զորավարժությունները ընդգծում են նոր աշխարհաքաղաքական և անվտանգային եռանկյունու ձևավորումը, որը փոխում է տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը։ Այս երեք երկրները խորացնում են համագործակցությունը ռազմական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում, ձևավորելով այլընտրանքային ուժային բևեռ։
Հայաստանի համար այս նոր աշխարհակարգում հուսալի գործընկեր դառնալը կենսական նշանակություն ունի, քանի որ դա հնարավորություն կտա ամրապնդել ազգային անվտանգությունը և տնտեսական կայունությունը, դառնալով տարածաշրջանային առանցքային դերակատար։
Սակայն ակնհայտ է, որ ներկայիս իշխանությունն անկարող է և չի էլ ցանկանում իրականացնել նման ռազմավարություն։ Նիկոլ Փաշինյանի կառավարումը բերեց դաշնակցային կապերի թուլացման, Հայաստանի աշխարհաքաղաքական մեկուսացման և ազգային շահերի զիջման։
Այս խնդիրը կարող է լուծել միայն նոր իշխանությունը, որը կգա ներկայիս իշխանության հեռացումից հետո։ Իշխանություն, որը իսկապես կսիրի Հայաստանը, կգործի ազգային շահերից ելնելով և կվերականգնի հավասարակշռված ու բազմաշերտ հարաբերությունները բարեկամ երկրների և դաշնակիցների հետ։
Միայն այդպիսի իշխանությունն է, որ կարող է ապահովել երկարաժամկետ անվտանգություն, տնտեսական զարգացում և Հայաստանի արժանապատիվ տեղը նոր աշխարհակարգում»։