Բաժիններ՝

Շղթայական ավտովթար՝ Երևանում․ իրար են բախվել 5 ավտոմեքենա

Այսօր՝ մարտի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սասունցի Դավիթ փողոցում բախվել են 2 «Opel Astra», «Toyota Altezza», «Dodge» մակնիշի ավտոմեքենաները և «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Հրշեջ-փրկարարները հոսանքարկել են ավտոմեքենաները, փակել «Opel Astra»-ների գազի բալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս