
Եվրադատարանում չլուծված և առկախ դիմումների քանակով Թուրքիան 1-ին տեղում է

2024-ին Թուրքիայի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) է ներկայացվել 6190 դիմում։ Այդ դիմումներից կայացվել է իրավախախտման մասին 67 որոշում։ Նշենք, որ նախորդ տարիներին իրավախախտման որոշումները եղել են ավելի շատ՝ տատանվելով 72-140-ի սահմաններում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Չլուծված և առկախ հայցադիմումների քանակով՝ 21.600 դիմումով, Թուրքիան զբաղեցրել է առաջին տեղը։ Հայցերի քանակով վերջինիս հաջորդում են Ռուաստանը և Ուկրաինան։
2024-ին Թուրքիայի վերաբերյալ ՄԻԵԴ-ին է ներկայացվել 4450 հայցադիմում։ Ըստ այդմ՝ 46 երկրների թվում Թուրքիան իր բնակչության թվի համեմատ և ստացած դիմումների քանակով 24-րդն է։