
Միշտ էլ ժողովրդավարության մասին ամենաբարձրը գոռացել է դիկտատորը, կիսամաշմածության մասին՝ մինչև վերջ մաշվածը, որին արդեն անգամ որպես «տրյապկա» հնարավոր չէ օգտագործել… Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մարդիկ երբեք չեն փոխվել (Բուլգակովն ասում էր, որ մարդիկ միշտ էլ նույն են եղել… պարզապես բնակարանային խնդիրն է նրանց փչացրել: Մի գուցե մեր օրերում բրենդային խնդիրն է փչացնում… բայց ընդհանուր առմամբ նրանք չեն փոխվում): Միշտ էլ ժողովրդավարության մասին ամենաբարձրը գոռացել է դիկտատորը, կրթվելու մասին ամենաշատը խոսել է տգետը, գողության մասին՝ գողը, սեքսի մասին ամենաշատը բարձրաձայնում է իմպոտենտը, դե իսկ կիսամաշվածության մասին՝ մինչև վերջ մաշվածը, որին արդեն անգամ որպես «տրյապկա» հնարավոր չէ օգտագործել…»։