Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև խնդիրներն ու հակասությունները հաղթահարելու աշխատանքները դեռևս չեն սկսվել․ Լավրով

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում առկա խնդիրներն ու հակասությունները հաղթահարելու աշխատանքները դեռևս չեն սկսվել։ Ինչպես փոխանցում է РБК-ն, այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Դեռ վաղ է գնահատել արդյունքները և «հեռուն գնացող եզրակացություններ» անել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումների հիման վրա։ Ամերիկյան նոր վարչակազմը «քայլեր է անում ճիշտ ուղղությամբ», մենք գնահատում ենք դրանք, բայց, կրկնում եմ, այդ հիմքի վրա որևէ խոր եզրահանգում անելը վաղաժամ է»,- ասել է Լավրովը։

Տեսանյութեր

Լրահոս