Բաժիններ՝

Իսրայելը զորքերը դուրս չի բերել Ֆիլադելֆիայի միջանցքից. ՀԱՄԱՍ

Իսրայելը սահմանված ժամկետում դուրս չի բերել զինված ուժերը Ֆիլադելֆիայի միջանցքից, որը բաժանում է Եգիպտոսը Գազայի հատվածից։ Այդ կերպ Իսրայելը խախտել է հրադադարի մասին համաձայնագիրը։

Ինչպես հաղորդում է  «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարությունը հրապարակվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման «Տելեգրամ»-ի ալիքում։

ՀԱՄԱՍ-ը պարզաբանել է, որ, ըստ համաձայնագրի, իսրայելական ուժերի դուրսբերումը Ֆիլադելֆիայի միջանցքից պետք է ավարտվեր համաձայնագրի կնքման հիսուներորդ օրը, այսինքն՝ մինչև մարտի 10-ը։

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները հրադադարի համաձայնագրի կոպտագույն խախտում են: «Մենք միջնորդներին և միջազգային հանրությանը կոչ ենք անում անհապաղ միջամտել իրավիճակին՝ ապահովելու Իսրայելի դուրսբերումը և երկրորդ փուլի շուրջ բանակցությունների վերսկսումն առանց հապաղելու», – նշել է պաղեստինյան շարժումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս