Բաժիններ՝

Հռոմի Ֆրանցիսկոս պապը չի վախենում եկեղեցական պառակտումից

Հռոմի Ֆրանցիսկոս պապը չի վախենում եկեղեցական պառակտումից, թեեւ աղոթում էլ է, որ դա տեղի չունենա: Այդ մասին քահանայապետը լրագրողներին ասել է ինքնաթիռում Աֆրիկայից վերադարձի ճանապարհին, որտեղ նա եղել է Մոզամբիկում, Մադագասկարում եւ Մավրիկիոսում։

«Եկեղեցու պատմության մեջ եղել են բազմաթիվ պառակտումներ, եթե մենք դիմենք ակունքներին, ապա այնտեղ եղել է պառակտում պառակտման հետեւից, ամբողջ ժամանակ ինչ-որ մեկն անջատվել է իր վարդապետությամբ ու գաղափարախոսությամբ: Որպեսզի դա տեղի չունենա, ես պատասխանում եմ քննադաությանը, որպեսզի օգնեմ: Բայց դա Վատիկանի Երկրորդ ժողովի հետեւանքներից մեկն է, ոչ թե այս կամ այն պապի գործողությունների հետեւանքը»,- ասել է Ֆրանցիսկոսը:

Քահանայապետի այդ պատասխանը վերաբերել է ԱՄՆ-ում Հռոմի կաթոլիկ եկեղեցու ներսում հնարավոր տարաձայնությունների վերաբերյալ հարցին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30