
Թուրքական և բրիտանական ռազմարդյունաբերական ընկերությունները համագործակցության պայմանագիր են ստորագրել

Լոնդոնում մեկնարկած «DSEI 2019» Միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ թուրքական «Anova», «UNIDEF» և բրիտանական «AEI Systems» ռազմարդյունաբերական ընկերությունները համագործակցության պայմանագիր են ստորագրվել։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Թուրքիայի նախագահականին կից ռազմարդյունաբերական քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։
Թուրքական և բրիտանական ընկերություններն այսուհետև կհամագործակցեն «AEI»-ի կողմից նախագծվող և արտադրվող բոլոր հրանոթային համակարգերի ենթահամակարգերի նախագծման, մշակման և արտադրության գործում։ Ընկերությունները նախկինում էլ էին համագործակցում, բայց անհամեմատ ավելի սահմանափակ շրջանակներում։