
Պուտինը սեպտեմբերի 12-ին Սոչիում բանակցություններ կվարի Նաթանյահուի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 12-ին Սոչիում բանակցություններ կանցկացնի Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Վաղը տեղի կունենա Իսրայելի վարչապետ Նաթանյահուի աշխատանքային այցը: Վաղը Սոչիում կկայանան ռուս-իսրայելական բանակցությունները, Պուտինը վաղը կլինի Սոչիում»,-ասել է նա:
Սեպտեմբերի 10-ին հրեական պետության կառավարության ղեկավարի գրասենյակը հայտնել էր, որ Նաթանյահուն պլանավորում է սեպտեմբերի 12-ին մեկօրյա այցով ժամանել Սոչի: Իսրայելի վարչապետն իր կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում հայտարարել էր, որ կարող է շաբաթվա ընթացքում այցելել Ռուսաստան, որտեղ կցանկանար հանդիպում ունենալ ՌԴ նախագահ Պուտինի հետ՝ քննարկելու Սիրիայում «զինվորականների միջեւ կոորդինացման շարունակումը»:
ՌԴ-ում Իսրայելի դեսպան Հարրի Կորենը հայտնել է, որ Պուտինը եւ Նաթանյահուն Սոչիում կարող են քննարկել fնվտանգության խորհուրդների գծով ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Իսրայելի եռակողմ հանդիպման կազմակերպումը: