
Լավրովը Բոլթոնին շատ հաճելի զրուցակից է համարել

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը, որը պաշտոնաթող է արվել, շատ հաճելի զրուցակից է, սակայն Մոսկվան հարցերի մեծ մասի շուրջը նրա հետ չէր համաձայնում ուժային մեթոդների վրա հենվելու նրա կտրուկ ոճի պատճառով:
Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել էՌԴ-ի արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Նա (Ջոն Բոլթոնը – խմբ.) շատ հաճելի զրուցակից է, շատ գիտակ, բազահմուտ մարդ է, եւ նրա հետ հետաքրքիր է զրուցել: Ինչ վերաբերում է նրա քաղաքական հայացքներին, ապա մենք նրա հետ հարցերի մեծամասնության շուրջը չԷինք համաձայնում. նա կտրուկ ոճ ունի, որ հենվում է ուժային մեթոդների, այդ թվում՝ ռազմական ուժային մեթոդների վրա:
Ինչպես դուք գիտեք, նա առաջ էր մղում ոչ քիչ նման կարգի նախաձեռնություններ նաեւ արդի ճգնաժամային իրադրությունների վերաբերյալ, լինի դա Վենեսուելան, Իրանը կամ եւս ինչ-որ տեղ», ասել է Լավրովը՝ համապատասխան հարցին պատասխանելով Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում: