Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ին հանձնել կործանված ինքնաթիռի սև արկղերը

«Թեհրանը մտադիր չէ ԱՄՆ-ին կամ Boeing ընկերությանը փոխանցել Ուկրաինական միջազգային ավիաուղիների՝ այսօր Իրանում կործանված ինքնաթիռի սև արկղերը»,- հայտարարել է Իրանի Քաղավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեդզադեն: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Այս պահին հայտնի չէ, թե որ երկիր կուղարկեն սև արկղերն ապակոդավորման նպատակով»,- նրա խոսքերն է մեջբերում Մեհր գործակալությունը:

Աբեդզադեի խոսքով՝ աղետը պետք է քննի այն պետությունը, որի տարածքում տեղի է ունեցել ողբերգությունը: Միևնույն ժամանակ՝ Ուկրաինան կարող է մասնակցել տեղի ունեցածի պատճառներն ու հանգամանքները պարզելու գործին:

Հիշեցնենք, որ Ուկրաինական միջազգային ավիաուղիների Boeing 737-800-ն այսօր վաղ առավոտյան կործանվել է Թեհրանի հարավում, անմիջապես թռիչքից հետո: Օդանավը Կիև էր ուղևորվում: Ինքնաթիռում գտնվող բոլոր 180 անձինք զոհվել են: Նախնական տվյալներով՝ օդանավը կործանվել է շարժիչի վթարի պատճառով:

Պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031