Բաժիններ՝

Աբխազիայի նախագահի վարչակազմում հայտարարել են պետական հեղաշրջման փորձի մասին

Աբխազիայի նախագահի վարչակազմում պետական հեղաշրջման փորձ են որակել Սուխումում տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում՝ ընդդիմության կողմնակիցների գրոհը պետական հիմնարկությունների վրա։

«Տեղի ունեցողը գնահատում ենք որպես պետական հեղաշրջման փորձ: Իշխանությունն իրենից կախված ամեն ինչ անում է, որպեսզի հանրապետության իրադրությունը պահի սահմանադրական հունի մեջ»,-«Ինտերֆաքս»-ին հայտնել են Աբխազիայի նախագահի վարչակազմում: Հունվարի 9-ին ավելի վաղ մի քանի հարյուր ընդդիմադիր ակտիվիստներ, որոնք պահանջում են անցկացնել պետության ղեկավարի նոր ընտրություններ, փորձել են գրոհով գրավել Աբխազիայի նախագահի վարչակազմի շենքը:

Ընդդիմության կողմնակիցներին հաջողվել է կոտրել շքամուտքի դուռն ու պատուհանը: Ակցիայի մի քանի մասնակիցներ կարողացել են շենք ներխուժել, սակայն պահպանության ծառայության աշխատակիցները փակել են նրանց ճանապարհը: Հանրապետության պաշտպանության նախարար Միրաբ Կիշմարիան հայտարարել է, որ Աբխազիայի զինված ուժերը չեն միջամտում իրադարձություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս