Բաժիններ՝

«Ինքնաթիռը բռնկել է օդում. կրակը տեսանելի էր ինքնաթիռում». մանրամասներ Boeing-737 ինքնաթիռի բռնկման դեպքից

Թեհրանում կործանված ուկրաինական Boeing-737 ինքնաթիռը բռնկել է դեռ մինչեւ գետնին բախվելը: Այդ մասին ասված է ավիաաղետի նախնական հետաքննության նյութերում, որն անցկացվում է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից: Համապատասխան հաշվետվությունը հունվարի 9-ին հրապարակել է Tasnim գործակալությունը։

«Ինքնաթիռը բռնկել է օդում: Ականատեսների հաղորդումների համաձայն, կրակը տեսանելի էր ինքնաթիռում եւ տարածվում էր դրա ֆուզելյաժով»,- արձանագրել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը: Հաշվետվության մեջ նաեւ նշվում է, որ «գետնին բախվելուց հետո տեղի է ունեցել պայթյուն»: Նախնական հետաքննության մեջ նշում է, որ տեխնիկական խնդրի հայտնաբերումից հետո Boeing-737-ը փորձել է վերադառնալ օդանավակայան: «Կործանման պահին ինքնաթիռը վերադառնում էր օդանավակայան»,-ասված է փաստաթղթում:

Բացի այդ, հաշվետվության համաձայն, ինքնաթիռի անձնակազմից «ոչ մի հաղորդում չի ստացվել թռիչքի անսովոր հանգամանքների վերաբերյալ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031