Բաժիններ՝

Հռոմի պապը կոչ է արել հակամարտության ծավալում թույլ չտալ Մերձավոր Արևելքում

Հռոմի Ֆրանցիսկոս պապն անհանգստացած է մերձավորարեւելյան տարածաշրջանում ստեղծված լարվածությունից, որն սպառնում է Իրաքի վերականգնման գործընթացին: Այդ մասին Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը հայտարարել է հունվարի 9-ին Սուրբ աթոռին կից դիվանագետներին հղած ուղերձում։

«Առանձնապես տագնապալի են այն ահանզանգերը, որոնք ստացվում են մերձավորարեւելյան տարածաշրջանից, Իրանի եւ ԱՄՆ-ի հրահրած լարվածության աճն սպառնում է ձախողել Իրաքի վերականգնման երկարատեւ գործընթացը, ինչպես նաեւ հող ստեղծել հակամարտության ծավալման համար»,- ասել է քահանայապետը՝ երկխոսության կոչ անելով բոլոր կողմերին՝ «միջազգային իրավունքի լիակատար հարգմամբ»: Ավելի վաղ Ֆրանցիսկոսը ցանկություն է հայտնել այցելել Իրաք եւ սատարել այդ երկրի քրիստոնեական համայնքին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս