Բաժիններ՝

ICAO-ն խնդրում է ձեռնպահ մնալ Իրանում ինքնաթիռի աղետի պատճառների վերաբերյալ շահարկումներից

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) ցավակացություն է հայտնում Թեհրանի օդանավակայանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների հարազատներին եւ մերձավորներին: Այդ մասին ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։

ICAO-ում նաեւ հավելել են, որ կազմակերպության ղեկավարությունն «ընդգծում է այդ ողբերգության պատճառների վերաբերյալ ինչ-ինչ շահարկումներից ձեռնպահ մնալու անհրաժեշտությունը մինչեւ հետաքննության ավարտը»: Բացի այդ, ICAO-ում նշել են, որ կապեր են պահպանում համապատասխան պետությունների հետ եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ են օգնություն ցույց տալու նրանց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031