«Եթե անգամ Ադրբեջանում Իսրայելը և ԱՄՆ-ը Իրանի դեմ ենթակառուցվածքներ ունենային, դա ոչ մի ձևով առնչություն չէր կարող ունենալ ԼՂ հակամարտության հետ». քաղաքագետ

Իսրայելը չի պատրաստվում հարվածներ հասցնել Իրանի ուղղությամբ ո՛չ իր տարածքից, ո՛չ էլ մեկ այլ երկրի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իսրայելցի քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը՝ պատասխանելով հարցին, թե որոշ փորձագետներ պնդում են, որ Ադրբեջանը տարածք է տրամադրում իսրայելական զինուժին` ծավալելու հետախուզական գործողություններ Իրանի նկատմամբ, ինչը հաստատվել է նաև իսրայելական լրատվամիջոցներում:

«Ուստի «Իրանի հանդեպ Իսրայելի անթաքույց ագրեսիա» արտահայտությունն ամենաքիչը հիմարություն է, եթե ոչ՝ սադրանք»,- նշեց նա՝ հավելելով, որ չունի նաև որևէ տվյալ, որ Ադրբեջանում Իսրայելը և ԱՄՆ-ը ստեղծել են համապատասխան ենթակառուցվածքներ՝ դրանք Իրանի դեմ օգտագործելու նպատակով, և եթե անգամ նման բան ստեղծված լիներ, դա ոչ մի ձևով առնչություն չէր կարող ունենալ ԼՂ հակամարտության հետ:

«Չնայած Արցախի անկախության հարցում արդար որոշման հետ կապված իմ հետաքրքրությանը, պետք է նշել՝ ԱՄՆ-Իրան հակամարտությունը, դա բոլորովին այլ գեոքաղաքական լիգա է»,- եզրափակեց իսրայելցի քաղաքագետը:

Տեսանյութեր

Լրահոս