Բաժիններ՝

Ուկրաինայում սգո օր է հայտարարված Իրանում տեղի ունեցած հանրանավի աղետի զոհերի հիշատակին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել հունվարի 9-ը սգո օր հայտարարելու մասին՝ Թեհրանում (Իրան) «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ուկրաինական ավիահանրանավի աղետի կապակցությամբ: Այդ մասին հայտնել է նախագահի գրասենյակը:

Հրամանագրով հանձնարարվում է հունվարի 9-ին Ուկրաինայի ամբողջ տարածքում խոնարհել պետական դրոշը պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ձեռնարկությունների, հիմնարկությունների եւ կազմակերպությունների շենքերին ու շինություններին: Նաեւ որոշվել է չեղյալ հայտարարել ժամանցային-համերգային միջոցառումները, համապատասխան փոփոխություններ մտցնել հեռուստա- եւ ռադիոհաղորդումների ծրագրերում:

Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռն աղետի է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոյի տեղեկատվության համաձայն, ավիավթարի հետեւանքով զոհվել է 176 մարդ, այդ թվում՝ Իրանի, Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս