Էստոնիան մտադիր չէ վավերացնել Ռուսաստանի հետ սահմանային պայմանագիրը
Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Հեն Պիլլուասը հայտնել է, որ իշխող կոալիցիան չի վավերացնի Ռուսաստանի հետ 2014 թվականի պետական սահմանի պայմանագիրը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին խոսնակը հայտարարել է Էստոնական հեռուստաընկերություններից մեկի եթերում։
Պիլլուասն ընդգծել է, որ Տալլինը չի վավերացնի պայմանագիրը, եթե նույնիսկ դա առաջինը վավերացնի Մոսկվան:
«Իհարկե, մենք չպետք է վավերացնենք այն: Եթե մենք կնքենք նոր սահմանային պայմանագիր և հրաժարվենք այդ տարածքներից (Իվանգորոդ և Պեչորսկի շրջան, որոնք Էստոնիա են տեղափոխվել 1920 թվականին Տարտուի խաղաղության պայմանագրով-խմբ.), դա կունենա հսկայական իրավական հետևանքներ»,-կարծում է Պիլլուասը:
Ըստ նրա` այդ դեպքում չեղյալ կհամարվի Տարտուի խաղաղության պայմանագիրը և հանրապետության իրավահաջորդությունը:
Տարտուի խաղաղության պայմանագիրը կնքվել է 1920-ի փետրվարին` 1918-1929թթ. Ազատագրական պատերազմում ռազմական գործողությունների ավարտին: Խորհրդային Ռուսաստանը դարձավ աշխարհում առաջին պետությունը, որը ճանաչեց Էստոնիայի անկախությունը: Երկու երկրների միջև ստեղծվեց սահմանային գիծ: Համաձայն համաձայնագրի` ռուսական հողերի մի մասը` Իվանգորոդը` հարակից տարածքներով և Պեչորսկի տարածքի մի մասն անցել են Էստոնիային: 1944-ին այդ տարածքները վերադարձվել են Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությանը: