Թրամփն ԱՄՆ դաշնակիցներին կառաջարկի դուրս գալ Իրանի հետ միջուկային համաձայնագրից
                                    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկա օրերին իր դաշնակիցներին կոչ կանի դուրս գալ իրանական միջուկային համաձայնագրից: Fox News-ի հետ զրույցում այդ մասին նշել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:
«Նախագահը մոտակա օրերին պատրաստվում է կոչ անել մեր դաշնակիցներին միանալ ԱՄՆ-ին, դուրս գալ Իրանի հետ միջուկային համաձայնագրից և նրանից պահանջել հրաժարվել շարունակական ջանքերից՝ ուղղված ահաբեկչական բռնության տարածմանը, ինչպես նաև հրաժարվել միջուկային հավակնություններից և ներգրավվել ժողովուրդների ընտանիքում»,- ասել է Փենսը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    