Բաժիններ՝

Քելլի Քրաֆթը նամակ է ուղարկել Անվտանգության խորհրդին, որում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը բացատրել է ինքնապաշտպանության նպատակով

ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը նամակ է ուղարկել Անվտանգության խորհրդին, որում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը բացատրել է ինքնապաշտպանության նպատակով: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով փաստաթղթի տեքստը։

Նամակում նա նշել է, որ ԱՄՆ-ը «պատրաստ է առանց նախապայմանների լուրջ բանակցություններ սկսել Իրանի հետ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը հետագա սպառնալիքը կամ իրանական ռեժիմի կողմից էսկալացիան կանխելու նպատակով»:

Իր հերթին ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ Ռավանչին հայտարարել է, որ Իրանն ավարտել է վրեժխնդրությունը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար եւ նոր ռազմական գործողություններ չի ձեռնարկի ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի բացակայության դեպքում: «Մեր բոլոր գործողությունները համաչափ էին Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը: Դրանք ավարտված են: Եթե ԱՄՆ-ն այլեւս ռազմական գործողություններ չձեռնարկի Իրանի նկատմամբ, մեր կողմից՝ մենք նույնպես չենք ձեռնարկի նման գործողություններ»,- ընդգծել է նա: Մինչ այդ Մաջիդ Թահթ Ռավանչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ Անվտագության խորհրդին է հղել երրորդ նամակը Մերձավոր Արեւելքում ճգնաժամի սրման պահից ի վեր: Ուղերձում Իսլամական Հանրապետությունն իրազեկում է իրականացված գրոհի մասին եւ հավաստում, որ «հակամարտության էսկալացիա չի փնտրում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս