Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Զիդան ալ-Լուհայիբին շնորհակալություն հայտնեց Հայաստանին իրաքցի եզդիներին ցուցաբերած ֆինանսական աջակցության համար:
ԱՄՆ-ի նախագահի տիկինը՝ Մելանյա Թրամփը, այս հանգստյան օրերին իր առաջին ինքնուրույն արտասահմանյան ուղեւորությունն է կատարել որպես առաջին տիկին. սեպտեմբերի 23-ին նա ուղեւորվել է Կանադայի Տորոնտո, զինվորական հաշմանդամների միջազգային մրցումներ են անցկացվում:
Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը «պատմական շոկ» է որակել երրորդ տեղը, որը Գերմանիայում կայացած խորհրդարանական ընտրություններում ստացել է «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցությունը։
Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը մտադիր չէ կենտրոնական կառավարությունից անկախության հռչակել հանրաքվեի ավարտից անմիջապես հետո, որը սեպտեմբերի 25-ին ընթանում է Իրաքի քրդական ինքնավարության տարածքում:
«Չնայած այն դժվար իրավիճակին, որում գտնվում է Ուկրաինան, առաջին հերթին նկատի ունեմ Ռուսաստանի ագրեսիան, Ուկրաինան հասել է որոշակի արդյունքների»:
Սեպտեմբերի 25-ին Լեհաստանի եւ մի շարք այլ պետությունների մասնակցությամբ սկսվում է Dragon-2017 խոշորամասշտաբ զորավարժությունների հիմնական փուլը:
Ինդոնեզիայի Բալի կղզում ավելի քան 42 հազար մարդ են տարահանել իրենց տներից Ագունթ հրաբխի աճած ակտիվության պատճառով:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Հորդանանի Թագավորության կառավարության միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրվել ԵԱՏՀ-ի կոլեգիայի ինտեգրման եւ մակրոէկոնոմիկայի հարցերով անդամ (նախարար) Տատյանա Վալովայայի եւ Հորդանանի արդյունաբերության, առեւտրի ու մատակարարումների նախարար Յարուբ Քուդայի միջեւ սեպտեմբերի 20-ին Ամմանում կայացած հանդիպման ընթացքում:
«Այլընտրանք Գերմանիայի համար» կազմակերպության առաջնորդ Ֆրաուկե Պետրին, որը հարում է աջ կուսակցության չափավոր թեւին, հայտարարել է Բունդեսթագի նոր կազմում այդ քաղաքական ուժի խմբակցությունից դուրս գալու ցանկության մասին։
«Ես հուսով եմ, որ Հայաստանը կստորագրի համաձայնագիրը Եվրամիության հետ, քանի որ անցյալ շաբաթ նույնիսկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում ՀՀ նախագահն ասաց, որ կստորագրենք»,- այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ կուսակցության հաջող արդյունքների պատճառը գերմանացիների դժգոհությունն է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի կառավարության միգրացիոն քաղաքականությունից:
Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 320-ի, նրանցից 182-ը զոհվել են Մեխիկոյում: Այդ մասին գրել է El Universal թերթի էլեկտրոնային տարբերակը:
Ոստիկանության աշխատակիցները սեպտեմբերի 24-ի առավոտյան Սպիտակ տան մոտ ձերբակալել են տղամարդու, որի ավտոմեքենայում հայտնաբերել են մի քանի հրացան եւ ատրճանակ, ինչպես նաեւ երեք դանակ: Իրավախախտի խոսքով՝ ինքը մտադրվել էր մտնել նախագահի նստավայր:
Ֆրանսիան եւ Գերմանիան այսուհետեւ էլ կզարգացնեն համագործակցությունը, որը համապատասխանում է երկու երկրների եւ Եվրամիության շահերին:
Բրյուսելում սեպտեմբերի 25-ին սկսվում է Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուս գալու (Brexit) պայմանների շուրջը բանակցությունների չորրորդ եւ վճռորոշ փուլը։
Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին սեպտեմբերի 25-ին քվեարկել է Իրաքի քրդական ինքնավարության անկախության հանրաքվեում:
Անգելա Մերկելի Քրիստոնեադեմոկրատական միություն- Քրիստոնեասոցիալական միություն պահպանողական դաշինքը կզբաղեցնի Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի 709 տեղերից 246-ը:
Այդ մասին վկայում են Գերմանիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները։
Երկրների ցուցակը, որոնց քաղաքացիներին արգելված է մուտքն ԱՄՆ, կլրացվի. արդեն ցուցակում գտնվող պետություններին կավելացվեն Հյուսիսային Կորեան, Վենեսուելան եւ Չադը, տեղեկացնում է BBC-ին:
Իրաքի քրդական ինքնավարության տարածքում սեպտեմբերի 25-ին մեկնարկել է անկախության հանրաքվեն:
Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելի ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը շահել է երկրում կայացած խորհրդարանական ընտրությունները, ընդամենը Բունդեսթագ է անցել վեց կուսակցություն:
Էդվարդ Նալբանդյանը՝ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման մասին:
Facebook-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի հետաքննող մարմիններին կտրամադրի սոցցանցում հրապարակված 3000 գրառումներ՝ կապված 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի ներգրավվածության հետ:
Ամերիկացի ուսուցչուհի Լիդիա Քրիստինը ԱՄՆ-ի Դետրոյիտ քաղաքի խաղատներից մեկում ծախսել է դպրոցի բյուջեի 30 հազար դոլար գումարը:
Գերմանիայի կանցլեր, Քրիստոնեա-դեմոկրատական ﬕության նախագահ Անգելա Մերկելը քվեարկել է Բունդեսթագի ընտրություններում։ Իր ամուսին Յոախիմ Զաուերի հետ ﬕասին նա նա այցելել է կենտրոնական ընտրատարածքի ընտրատեղամաս։
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի գլխավոր տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակ՝ 1889 թվականից 300 մլն մարդ է այցելել:
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
ՀՀ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) բուռն քննարկումներ է առաջացրել մասնագետների շրջանում՝ պայմանավորված նաև այն հանգամանքով, որ ՀՀ-ը երկար տարիներ օրենսդրական և այլ բազմաթիվ փոփոխություններ է կատարել՝ նպատակ ունենալով ինտեգրվելու Եվրամիությանը (ԵՄ):
«Ադրբեջանն իրեն շատ տարօրինակ է պահում։ Եթե նա իսկապես ցանկանար Ղարաբղաղը վերադարձնել իր վերահսկողության դաշտ, ապա լիովին այլ տեղեկատվական քաղաքականություն և լիովին այլ դիվանագիտություն կվարեր։ Առայժմ Բաքուն իրեն ուղղակի սադրիչի նման է պահում»։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը գրանցել է մի փոքր աճ: Եթե մեկ ամիս առաջ նրան աջակցում էր ամերիկացիների մոտ 35 տոկոսը, այսօր Թրամփին կողմ է 40 տոկոսը: Հիմա հարցն այն է, թե Թրամփը շրջել է այսպես ասած ծանր քարը, թե սա միայն ժամանակավոր փոփոխություն է: