ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին եւ նրա տիկին Մելանյային շնորհավորել է լուսնային տոմարով գալիք Ամանորի (այս տարի համընկնում է հունվարի 25-ին) առթիվ:
Հունվարի 16-ին ՌԴ Պետդումայում «Եդինայա Ռոսիա»-ի խմբակցության նիստն անցել է առանց կառավարության նոր կազմում նախարարների անունների քննարկման:
Կառավարման նոր մոդելի իրավաքաղաքական հիմքերի ձևավորման նպատակով, Ռուսաստանը գնում է նաև սահմանադրական փոփոխությունների, որում կարծում եմ, անշուշտ լինելու են պետական և քաղաքական կառավարման տարբեր նորարարություններ, բարձրագույն իշխանության ձևավորման նոր ճկուն մեխանիզմներ, և իհարկե դաշնային կառավարման պարագայում իրավասությունների և ռեսուրսների բաշխման նոր իրավակարգավորումներ:
ԱՄՆ-ի զինված ուժերի ստորաբաժանումները հունվարի 15-ին վերսկսել են Իրաքի հետ համատեղ գործողությունները, այդ թվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, որոնք ընդհատվել էին երկու շաբաթ առաջ Բաղդադում Միացյալ Նահանգների դեսպանատան առջեւ բողոքի ցույցերից հետո:
Եվրոպան պետք է պատրաստ լինի ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել համաշխարհային քաղաքականության մեջ եւ զարգացնել իր ռազմական ներուժը, քանի որ ԱՄՆ-ի հետ նրա հարաբերությունները շարունակում են փոխվել:
Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ բանակցություններն առեւտրական համաձայնագրի երկրորդ փուլի շուրջն արդեն ընթանում են:
ԱՄՆ-ի Սենատը հունվարի 16-ին կսկսի նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրված մեղադրանքների քննությունը պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում:
Նոր տիպի կորոնավիրուսը, որն արձանագրվել է Հուբեյի նահանգի Ուհան քաղաքում, վաղ փուլերում դրսեւորվում է բարձր ջերմության եւ հազի տեսքով: Այդ մասին ասված է Ուհանի Առողջապահության գործերի քաղաքային կոմիտեի հաղորդագրության մեջ։
Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարար Կոիձումի Սինձիրոն՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Կոիձումի Ձյունիտիրոյի որդին, մտադիր է երեխայի խնամքի արձակուրդ վեցնել իր առաջնեկի համար, որի ծնունդն սպասվում է հունվարին։
Չինաստանի Ուհան քաղաքում հայտնաբերված նոր կորոնավիրուսը կարող է փոխանցվել մարդուց մարդու:
Boeing ամերիկյան ավիակոնցեռնը 2019 թվականին պատվիրատուներին մատակարարել է 380 ինքնաթիռ՝ ավելի քան կրկնակի նվազեցնելով մատակարարումների ծավալները 2018 թվականի ցուցանիշների համեմատությամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինին առաջարկել է վարչապետի պաշտոնը։
Ռուսաստանի կառավարության նոր թիմը պետք է լինի համարձակ, իսկ տնտեսական նոր մոդելը՝ հասկանալի մարդկանց համար:
ԱՄՆ-ի Սենատի անդամները հավանաբար հունվարի 21-ին կկարողանան սկսել լսումները երկրի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման հարցի շուրջ:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նախագահ Պուտինին հղած ուղերձից հետո Դաշնային ժողովին հայտարարեց, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում:
Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին հղած իր ամենամյա ուղերձում առաջարկել է խստացնել նախագահի թեկնածուներին ներկայացվող պահանջները: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքերը, ինչպես ենթադրվում է, մեկնել է Իրանից՝ կանոններին համապատասխան: Այդ մասին հայտնել է IRIB իրանական հեռուստառադիոկորպորացիան:
Իտալիայի ոստիկանությունը հունվարի 15-ին Սիցիլիայում կասեցրել է դրամական միջոցների գողության՝ մաֆիայի ընդգրկուն շահախարդախությունը, որոնք Եվրամիության իշխանությունների կողմից նախատեսված էին ֆերմերների համար:
Ուկրաինայի նախարարների կաբինետը որոշում է ընդունել Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» մարդատար ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների ընտանիքներին 200 հազարական գրիվնա (շուրջ 8,3 հազարական դոլար) հատկացնելու մասին:
Ավստրալիայի Մելբուռն քաղաքի օդանավակայանի աշխատանքը խախտվել է վատ տեսանելիության պատճառով, որի պատճառն անտառային հրդեհներից առաջացած ծխամշուշն է:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 250 միլիոն դոլարի չափով Իրաքին ցույց տրվող ռազմական օգնության կրճատում է նախապատրաստում այդ երկրից ամերիկյան զորքերի հարկադրական դուրսբերման դեպքում:
Առեւտրական գործարքի առաջին փուլը, որը Չինաստանի ու ԱՄՆ-ի միջեւ Վաշինգտոնում ստորագրվելու է այս շաբաթ, կետ է պարունակում երկու տարվա ընթացքում չորս ճյուղերի 200 մլրդ դոլարի ամերիկյան ապրանքներ գնելու Պեկինի պարտավորությունների վերաբերյալ:
Առնվազն վաթսուն մարդ է բժշկական օգնություն ստացել այն բանից հետո, երբ հունվարի 14-ին ինքնաթիռն ավիավառելիք է նետել մի քանի դպրոցների տարածքի վրա, որոնք գտնվում են Լոս Անջելեսից ոչ հեռու:
Պակիստանում տեղատարափների, ձյան տեղումների ու ձնահյուսերի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 93-ի, եւս 53 մարդ տուժել է:
ԱՄՆ-ը պետք է դաշնակիցների հետ համատեղ Իրանին հարկադրի վերադառնալու Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարմանը (ԳՀՀԾ):
Թուրքիան ստանձնում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի (ԵԱՀԿ) Անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումի նախագահությունը:
Ֆիլիպիններում Թաալ հրաբուխը պահպանում է ակտիվությունը եւ վերջին 24 ժամվա ընթացքում գրեթե երկուկիլոմետրանոց մոխրասյուն է արտանետել, իսկ լավայի շատրվանները հասել են մինչեւ 500 մետր բարձության:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին պաշտպանել է նոր կյանք սկսելու Սասեքսի դքսի եւ դքսուհու ցանկությունը:
Արաբագետ Սարգիս Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է:
Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը հանդիպում է ունեցել նախագահ Բաշար Ասադի և առաջին տիկին Ասմա Ասադի հետ: