Բաժիններ՝

Կոնգոյի ԴՀ-ում կարմրուկից մահացածների թիվը գերազանցել է 6000-ը

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում կարմրուկից մահացածների թիվը գերազանցել է վեց հազարը, ինչի մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
2019 թվականի դեկտեմբերին հաղորդվել էր 5 հազար մարդու մասին, որոնք տարեսկզբից կարմրուկի համաճարակի հետեւանքով մահացել էին Կոնգոյի ԴՀ-ի 26 նահանգներում:

Կազմակերպության տվյալներով՝ 2019 թվականին մինչեւ հինգ տարեկան ավելի քան 18 միլիոն երեխա է կարմրուկի դեմ պատվաստում ստացել ԿԴՀ-ում: Բնակչության հենց այս խումբն է հիվանդության նկատմամբ առավել խոցելին. կարմրուկի գրանցված դեպքերի 25 տոկոսը բաժին է ընկնում նրանց: «Մենք հնարավոր ամեն բան անում ենք, որպեսզի հսկողության տակ առնենք համաճարակը:

Սակայն իրապես հաջողություն հասնելու համար մենք պետք է համոզվենք, որ ոչ մի երեխա չի ենթարկվում հիվանդանալու չարդարացված մահացու ռիսկի, որը կարելի է հեշտությամբ կանխել պատվաստման օգնությամբ»,-հայտարարել է Աֆրիկայի համար ԱՀԿ-ի տարածաշրջանային տնօրեն Մատշիդիսո Մոյետին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031