Իսրայելը բեկումնային առաջընթացի է հասել հրթիռների կալանման լազերային համակարգի մշակման բնագավառում
Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «տեխնոլոգիական ճեղքման» է հասել հակահրթիռային պաշտպանության լազերային համակարգի մշակման բնագավառում։
«Պաշտպանության նախարարությանը կից Պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների վարչությունը հաղորդում է, որ ձեռք է բերվել տեխնոլոգիական ճեղքում (հրթիռների) կալանման համար լազերների մշակման բնագավառում»,- ասված է նախարարության հրապարակման մեջ:
Նշվում է, որ դրանք կարելի է օգտագործել «մի շարք սպառնալիքների, ներառյալ անօդաչուների եւ կառավարելի հրթիռների» կալանման համար: Նախարարությունը հաղորդում է, որ նոր համակարգի արժանիքներից մեկը «մշտական օգտագործումն է ցածր գնով»:
Ավելի վաղ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ 2019 թվականի ընթացքում Գազայի պաղեստինյան հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 1,3 հազար հրթիռ, որոնցից 478-ը կալանվել է «Երկաթե գմբեթ» հակահրթիային պաշտպանության համակարգով: Haaretz հրատարակության տվյալներով՝ «Երկաթե գմբեթի» յուրաքանչյուր հրթիռն արժե շուրջ 49 հազար դոլար, ըստ որում, ինչպես նշում է հրատարակությունը, լազերային համակարգի միջոցով կալանումը կնստի մոտավորապես 3,5 հազար դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: