Կալիֆոռնիայի հյուսիսում այս աշնանը մոլեգնած ավերիչ անտառային հրդեհներից ունեցվածքի վնասվելու պատճառով ապահովագրական ընկերություններ դիմումների գումարը գերազանցել է ռեկորդային 3,3 մլրդ դոլարի նշագիծը։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հոկտեմբերի 31-ին ազգային խորհրդարանի նիստին եկել է պատկերապատումների հերոս Սուպերմենի հագուստով, որով քաղաքական գործիչը պատրաստվում էր նշել Հելոուինի տոնը:
Կատալոնիայի ղեկավարի պաշտոնից հեռացված Կառլես Պուչդեմոնը վերաբացել է կայքը, որտեղ նա ներկայանում է որպես տարածաշրջանի առաջնորդ:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, համագործակցելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հետ, այսօր՝ նոյեմբերի 1-ին, կազմակերպել էր գործարար համաժողով՝ նվիրված գյուղատնտեսությանը: Համաժողովի նպատակը ոլորտի հայկական ընկերություններին ամերիկյան հայտնի «Վալմոնտ» և «Մոնսանտո» ընկերությունների փորձի, ապրանքների ու տեխնոլոգիաների ներկայացումն ու կապերի ձևավորումն էր:
Սինձո Աբեն նոյեմբերի 1-ին վերընտրվել է Ճապոնիայի կառավարության ղեկավար:
Ֆրանսիան դադարեցնում է արտակարգ դրության երկամյա ռեժիմի գործողությունը, որը սահմանվել էր 2015 թվականի նոյեմբերին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտնել է, որ համակողմանի աջակցություն կցուցաբերի Նյու Յորքի ոստիկանությանը հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության գործում:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ընկերներից մեկը՝ Արթուր Սողոմոնյանը, հերքել է զանգվածային լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, թե դերասանն իր հետ միասին փորձել է բացել է Մոսկվայի Մալոգվարդեյսկայա փողոցում գտնվող բնակարանի դուռը եւ ձերբակալվել է ոստիկանության կողմից։
Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում հոկտեմբերի 31-ին տղամարդը փոքր բեռնատար մեքենայով մեծ արագությամբ քշել է Մանհեթնի անցորդների և հեծանվորդների վրա: Մեքենան մի քանի թաղամաս սլացել է հեծանվորդների համար նախատեսված ճանապարհով և կանգ է առել միայն դպրոցական ավտոբուսին բախվելուց հետո: Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, կատարվածի հետևանքով զոհվել է 8 մարդ, վնասվածքներ են ստացել ավելի քան 12-ը:
Համացանցի օգտատերերն ուշադրություն են դարձրել 9gag ժամանցային պորտալի Instagram-օգտահաշվում հրապարակված տեսահոլովակի վրա, որտեղ անհայտ պարկուրիստը մագլցում է սյուներով:
Վլադիվոստոկի «Սադգորոդ» կենդանաբանական այգում Տեսսի անունով ոսկեգույն ռետրիվերն ստանձնել է վերջերս ծնված աֆրիկյան ընձառյուծի էգ ձագի խնամքը:
Հնդկաստանի Ռաջասթանի նահանգի Ուդայփուր քաղաքի մերձակայքում բռնված չորսմետրանոց պիթոնը շան դիակ է դուրս թքել:
Հնդիկ վիրաբույժներն ավելի քան 600 մեխ են հանել հիվանդի ստամոքսից, որը տառապում է հոգեկան խանգարմամբ:
Հայտնի դերասան և ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ձերբակալվել է Մոսկվայում իր կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարան մտնելու փորձի ժամանակ:
Ավակովի որդուն ձերբակալել են Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի ներկայացուցիչների կողմից անցկացված խուզարկությունից հետո:
«Հավանաբար հետաքննական մեխանիզմների ներդրման հարցն այն նախաձեռնություններից մեկն է, որոնք նախագահները քննարկել են` որպես շփման գծում լարվածությունն իջեցնելու միջոց»:
2015 – 2016 թվականներին ռեկորդային 3 միլիոն մարդ է բուժում ստացել հեպատիտ C-ից ու եւս 4,5 միլիոնն սկսել էերկարաժամկետ բուժումը հեպատիտ B-ից:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ իր որդին, ով ﬔղադրվում է կոռուպցիայի ﬔջ, անմեղությունը կապացուցի դատարանում:
«Ժնևի թնջուկը սկսեց բացվել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց բրիտանական Քինգզ քոլեջի դասախոս, բրիտանացի քաղաքագետ Թրեյսի Ջերմանը՝ անդրադառնալով Ժնևում կայացած Սարգսյան-Ալիև բանակցություններին և ներկայումս ընթացող զարգացումներին:
ՄԱԿ-ը Իրաքյան Քրդստանի հետ շփուﬓերը կշարունակի ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանիի հեռանալուց հետո:
Միացյալ Նահանգների Google կորպորացիան սկսել է ԱՄՆ-ի հետ ասոցիացված պետության՝ Պուերտո Ռիկոյի բնակիչներին անհաղորդալար Համացանցի մուտք տրամադրել երկինք արձակված օդապարիկների միջոցով, երկիր, որը վերջերս լրջորեն տուժել է փոթորիկներից։
Առնվազն 13 մարդ է զոհվել, եւս 13 հոգի վերքեր են ստացել հոկտեմբերի 31-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում իրականացված պայթյունի հետեւանքով:
Սիրիայի ժողովուրդների կոնգրեսը միտված է կարգավորման մասնակիցների շրջանակի ընդլայնմանը ի հաշիվ երկրի տարածքում ապրող ցեղերի, էթնիկական եւ կրոնական խմբերի ներկայացուցիչների:
Պուչդեմոնը եւ Ժեներալիտետի մի քանի նախկին խորհրդականներ Բելգիա են ժամանել հոկտեմբերի 30-ին:
Պետություններն ու ընկերությունները անբավարար ջանքեր են գործադրում Փարիզի համաձայնագրի շրջանակներում կլիմայի փոփոխությունների դեմ պայքարելու համար:
Կատալոնիայի կառավարությունը փորձեց օգտագործել Մադրիդի հետ երկխոսության կարգավորման բոլոր հնարավորությունները, սակայն, գիտակցելով դրա անհնարինությունը, հարկադրված էր անկախություն հռչակել:
Պակիստանի ոստիկանությունը ձերբակալել է այն կնոջը, որը երկրի հյուսիս-արեւելքի Փենջաբի նահանգում թունավորված կաթի միջոցով սպանել է իր ամուսնուն ու եւս 14 մարդու:
Կատալոնիայի ժեներալիտետի (կառավարության), դրա ղեկավարի եւ փոխնախագահի վեբ-կայքերը դադարել են աշխատել: govern.cat, president.cat եւ vicepresident.cat առաքումներով անցնելու փորձ անելիս բրաուզերը սխալ է տալիս՝ հայտնելով, թե «սերվերը չի գտնվել»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրան իր այցի ընթացքում հանդիպում կունենա Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Խամենեիի հետ:
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին վերստին մաֆիայի հետ կապերի շուրջ հետաքննության ֆիգուրանտ է դարձել: