
Թրամփն իր աշխատավարձը տրամադրել է կորոնավիրիուսի դեմ պայքարին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 100 հազար դոլար՝ 2019 թվականի չորրորդ եռամսյակի իր ամբողջ աշխատավարձը, փոխանցել է երկրի առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությանը: Այդ մասին մարտի 3-ին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը Twitter-ի իր էջում։
«Դոնալդ Թրամփը պարտավորություն է ստանձնել նվիրաբերել իր աշխատավաձը որպես նախագահ պաշտոնավարելու ընթացքում: Կատարելով իր խոստումը եւ հանուն ամերիկյան ժողովրդի անվտանգության ապահովման, նա 2019 թվականի չորրորդ եռամսյակի իր աշխատավարձը նվիրաբերել է առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությանը՝ աջակցելու կորոնավիրուսին դիմակայելու, այն զսպելու եւ դրա դեմ պայքարի նպատակով գործադրվող ջանքերին»,- գրել է մամուլի քարտուղարը:
Հաղորդագրությանը նա կցել է համապատասխան չեկի լուսանկարը, որը ստորագրված է ԱՄՆ-ի նախագահի կողմից, հաղորդելէ ՏԱՍՍ-ը: