Ռուսաստանյան լրատվամիջոցները շարունակում են իրենց ուշադրության կենտրոնում պահել Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովի ձերբակալության փաստը, որին նախօրեին հայ իրավապահները ԱՄՆ-ի պահանջով ձերբակալել էին «Զվարթնոց» օդանավակայանում:
Ստամբուլում նախօրեին կայացրել է Բոսֆորի նեղուցի վրայով երրորդ կամրջի բացման արարողությունը, որը կոչվել է սուլթան Սելիմ Ահեղի պատվին:
Թուրքիայի զինված ուժերը կիրակի առավոտյան հավելյալ ուժեր և մի բեռնատար զինամթեք է ուղարկել Սիրիայի Ջարաբլուս քաղաք, գրում է թուրքական «Վաթան» թերթը:
Երկաթուղային նոր երթուղի է բացվել Չինաստանի Գուանչժոու քաղաքի (երկրի հարավային Գուանդուն նահանգ) և Ռուսաստանի Կալուգայի մարզի Վորսինո կայարանի միջև, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Թեթև շարժիչ ունեցող ինքնաթիռ է ընկել ԱՄՆ Լուիզիանա նահանգի Նյու Օռլեան քաղաքի օդանավակայանի մերձակայքում, 1 ուղևոր փրկվել է, ևս 2 մարդ համարվում է անհետ կորած, ասվում է քաղաքի ոստիկանության բաժնի հայտարարության մեջ:
Աշոտ Մալաքյանը, որն աշխարհին հայտնի էր Անրի Վերնոյ անվամբ, իր կյանքի 82 տարիների ընթացքում հասցրել է նկարահանել 42 ֆիլմ: «Մայրիկ» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1991թ. նոյեմբերին՝ Մարսելում: Ֆրանսիայում այս ֆիլմը միաժամանակ ցուցադրվել է 800 կինոթատրոններում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ադրբեջանական APA գործակալության խնդրանքով մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ այնտեղ անցկացվելիք միջոցառումները:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել Երևանում ձերբակալված ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի ձերբակալությունը՝ առաջարկելով այդ հարցի շուրջ խորհրդակցել Հայաստանի իշխանությունների հետ:
Թուրքիան Գերմանիայի կառավարությանը վերջնագիր է ներկայացրել՝ կապված «Ինջիրլիք» ավիաբազա գերմանացի պատգամավորների նախանշված այցի հետ:
Հայաստանում ՌԴ դեսպանությունը զբաղվում է Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովի ձերբակալության հարցերով, որը նախօրեին ձերբակալվել էր «Զվարթնոց» օդանավակայանում:
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» դաշինքի ներկայացուցիչները, որի կազմում պայքարում են քրդական, հայկական, արաբական, ասորական, չերքեզական և թուրքմենական աշխարհազորայիններ, հայտնել են, որ դաշինքի դիրքերը Ջարաբլուս քաղաքի մոտակայքում ենթարկվել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի հարձակմանը:
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում հրթիռակոծվել է օդանավակայանը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Երկերեսանիության ու երկսայրության օրինակները չափազանց շատ են ու ամենուր են։ Հայաստանում կյանքը երկերեսանիությունն է, երկերեսանիությունը՝ կյանք։ Առանձնակի երկերեսանիությունը՝ գերառանձնակի կյանք։ Իսկ բոլոր նրանց համար, ովքեր մերժում են երկերեսանիությունը որպես ապրելու ալգորիթմ ընդունելու կանոնը, կյանքը ոչ միայն անգամ երկսայր չէ, այլև ունի մի սայր, որը ծակում է բոլոր հնարավոր կողմերից։
«Գինեսի ռեկորդների գրքի» առաջին հրապարակման 61 տարին լրանում է օգոստոսի 27-ին: Այն առաջին անգամ լույս է տեսել Մեծ Բրիտանիայում 1955 թվականին: Գիրքը տարեկան հրատարակվում է ավելի քան 80 միլիոն օրինակով 40 լեզվով աշխարհի ավելի քան 100 երկրներում:
2016 թվականի հուլիսի ՀՆԱ-ն 0.7%-ով քիչ է եղել նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից
Խոսքը Paisley Park անվանումը կրող կալվածքի մասին է, որը ներառում է առանձնատունը, որտեղ ապրել է կատարողը, ձայնագրման ստուդիան եւ դրան հարակից տարածքները: Շուրջ 6 հազար քառակուսի մետր մակերեսով համալիրը գտնվում է Փրինսի հայրենի քաղաքում՝ Շանհասենում, որը հեռու չէ Մինեապոլիսից (Մինեսոտայի նահանգ):
«Միակ երեւույթը, որ ընդհանրապես ինձ դուր չի եկել, ծանր երթեւեկությունն է Երեւանում: Կարծում եմ` Հայաստանը եւ Նորվեգիան մեկ ընդհանուր հատկություն ունեն. երկու երկրներում էլ հավատում ե ն, որ ապագան երեխաների ձեռքերում է: Մենք պարզապես պետք է խրախուսենք նրանց, որպեսզի նրանք դառնան ընկերներ սահմաններից դուրս»,-եզրափակեց Հալֆդեն Թանջենը:
Միջազգային վարկանիշյաին Fitch գործակալությունը տեղական եւ արտասահմանայն արժույթով դեֆոլտի էմիտենտի երկարաժամկետ վարկանիշը (IDR) հաստատել է BB+ մակարդակի, վարկանիշի կանխատեսումը` «բացասական» մակարդակի: Fitch-ը նաեւ հաստատել է արտարժույթով արժեթղթերի վարկանիշը BB+ մակարդակի: Դրա հետ մեկտեղ տեղական եւ արտասահմանյան արժույթով Ադրբեջանի կարճաժամկետ վարկանիշը հաստատվել է B+ մակարդակի:
Ավստրիայի վարչապետ Քրիստիան Կերնը քննադատել է Թուրքիայի հարցով Եվրամիության եւ անձամբ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի դիրքորոշումը` առաջարկելով դադարեցնել ԵՄ մտնելու մասին այդ երկրի հետ բանակցությունները եւ զբաղվել համագործակցության այլ ձեւերի որոնումով:
Իտալիայում անցկացվում են երկրաշարժի զոհերի հուղարկավորությունները, որոնց ներկա են գտնվել երկրի նախագահն ու վարչապետը:
Ջոն Քերին էլ իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է Սիրիայի միասնականությանը, եւ դեմ սիրիական քրդերի անկախության ձգտմանը:
Լիբանանյան ծագումով իսպանաբնակ տաղանդավոր ջութակահար Արա Մալիքյանի վերջին ծրագիրը նվիրված է խաղաղությանն ու համերաշխությանը: Վերցնելով իր հավատարիմ գործիքը՝ ջութակը, Արա Մալիքյանը շրջել է փախստականական ճամբարներում՝ նվագելով սիրիացի երեխաների համար:
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի օդանավակայանից տարհանել են ավելի քան 200 ուղեւորների այն բանից հետո, երբ ուղեւորներից մեկը հայտարարել էր, որ ուղեբեռում պայթուցիկ սարք կա:
«ԱՄՆ-ը տեսնում է, որ Ռուսաստանը փորձում է վերմակն իր վրա քաշել, ողջունում են, որ բանակցային գործընթացն ակտիվանում է, բայց նաև դրա հետ միասին անպայման այս հայտարարության կողքին նշում են, որ հակամարտությունը պետք է լուծվի երեք համանախագահ երկրների երաշխավորության ներքո»:
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆերին նամակ է հղել կառույցի ղեկավարությանը, որում հայտնել է, որ սիրիական Ջարաբուլուս քաղաք ներխուժելու գործողությամբ Թուրքիան նաեւ զենք-զինամթերք է փոխադրել Հալեպում գործող ջիհադական կազմակերպություններին:
ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2016թ. պլանի համաձայն` օգոստոսի 23-ից 27-ը Բելառուսի Հանրապետությունում անցկացվող «Անխախտ եղբայրություն-2016» համատեղ խաղաղապահ զորավարժության ակտիվ փուլին մասնակցելու համար Բելառուսի Հանրապետություն է մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավ որած պատվիրակությունը:
Իտալիայում երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվն աճել է` հասնելով 284-ի: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Իտալիայում համազգային սուգ է հայտարարվել:
Դժվար է պատկերացնել, որ այսօր երեք խոշոր արտադրություն ունեցող Մառլենկայի առաջին տորթերը պատրաստվել էին բնակարանային պայմաններում: Ընկերության ներկայացուցիչների խոսքով, հաջողության գաղտնիքն ավանդական հայկական բաղադրամասերի, բնական նյութերի եւ աշխատասիրության մեջ է:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով: ՌԴ նախագահի հրամանագրի մեջ նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարար պարգևատրվում է. «Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում մեծ ներդրման համար»:
«Ելույթն ուղիղ եթերով հեռարձակել է Phoenix հեռուստաալիքը: «Ես համամիտ եմ, որ Բրատիսլավան հանձնարարություն-գագաթնաժողով է, դա գագաթնաժողով չէ, որը որոշում է ընդունելու, դա աշխատանքի սկիզբն է… ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը ոչ թե ինչ-որ իրադարձություն է, այլ խորը կտրվածք Եվրամիության ինտեգրացման պատմության մեջ: Ուստի կարեւոր է գտնել այդ խորը կտրվածքի հանգամանալի պատասխանը»,- ասել է Մերկելը: