
«Բոլոր ամերիկացիները կարող են թեստավորում անցնել». Փենս

ԱՄՆ-ը պատրաստ է շաբաթական մինչեւ 1 մլն մարդու մոտ ստուգել կորոնավիրուսի առկայությունը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը։
Առաջիկայում թեստավորման փաթեթներ կուղարկվեն 1 մլն պացիենտների համար. հետագա պլանները ներառում են շաբաթական 1 մլն փաթեթի արտադրություն, ասել է Փենսը, որի խոսքը մեջբերում են լրագրողները:
«Բոլոր ամերիկացիները կարող են թեստավորում անցնել»,-հայտարարել է Փենսը: Նրա խոսքով՝ թեստերը չեն սահմանափակվելու այն մարդկանցով, որոնց մոտ վիրուսի ախտանիշներ են հայտնաբերվել:
Փենսը հայտնել է նաեւ, որ երկրում հաստատված է նոր կորոնավիրուսով հիվանդանալու 77 դեպք, ինը մարդ մահացել է: Վիրուսը գրանցվել է ԱՄՆ-ի 50 նահանգներից 13-ում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: