Չինաստանի երկաթուղային կորպորացիան Երկաթուղիների միջազգային միության (UIC) հետ համատեղ կանցկացնի համաժողով, որին կհրավիրվեն «Գոտիներ եւ ուղիներ»-ի երկարությամբ գտնվող երկրները:
Հանուն Իսպանիայի ﬕասնության պահպանման հոկտեմբերի 29-ին Բարսելոնայում անցած երթին մասնակցել է մոտ 300 հազար մարդ, հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները՝ հղում անելով տեղի ոստիկանության տվյալներին։
Հայաստանը պետք է դասեր քաղի ուկրաինական ճգնաժամի ժամանակ և դրան հաջորդած ժամանակահատվածում ՌԴ-ի մի շարք գործողություններից։ Մասնավորապես՝ մենք տեսանք, որ ՌԴ-ը, հանդիսանալով 1994թ. Բուդապեշտի հուշագրով Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, հենց ինքը խախտեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։
2018-ի հունվարի 29-ից Միացյալ Նահանգները սկսելու է պատժամիջոցներ կիրառել մասնավոր ընկերությունների եւ անձանց դեմ, ովքեր Ռուսաստանի պաշտպանական եւ հետախուզական ոլորտի մաս հանդիսացող մի շարք ընկերությունների եւ անձանց հետ «էական գործարքներ» կունենան:
Իսպանիայի ազգային ոստիկանության կորպուսը եւ Կատալոնիայի ազգային ոստիկանությունը նոյեմբերի 29-ի առավոտյան «վրացական մաֆիայի» դեմ գործողություն են սկսել Կատալոնիայում եւ Մադրիդում:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 11:35-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10:51-ին (Գրինվիչի ժամանակով` 06:51-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.450 և արևելյան երկայնության 47.810 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Փարսաբադ քաղաքից 22 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.5 մագնիտուդով երկրաշարժ:
Ցանցում հայտնվել է ԱՄՆ-ի Հոնոլուլու քաղաքի երկու բնակչուհիներին եւ նրանց երկու շներին փրկելու տեսանյութը, որոնք գրեթե կես տարի կոտրված շարժիչով զբոսանավի վրա էին Ճապոնիայից 900 մղոն հեռավորության վրա:
Մինսկի կենդանաբանական այգում անցյալ տարվա վերջից երկու սպիտակ առյուծ է բնակվում:
Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած հարսանիքներից մեկում հյուրերը iPhone-ներ են նվեր ստացել:
Էլեկտրոնային վճարումների՝ աշխարհում խոշորագույն PayPal ամերիկյան համակարգը հոկտեմբերի 25-ին հետազոտություն է հրապարակել Չինաստանում թվային վճարումների մասին:
Աշխարհում բոլոր դոլարային միլիարդատերերի միագումար կարողությունը 2016 թվականին աճել է 17 տոկոսով՝ հասնելով ռեկորդային 6 տրլն դոլարի նշագծին:
ՉԺՀ-ի հյուսիս-արեւելքում գտնվող Հեբեյի նահանգի Տանշան քաղաքում առեւտրային շահագործման են հանձնել ջրածնային վառելիքով աշխատող տրամվայը:
Ժնևյան Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում բռնկված լարվածությանը զուգահեռ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են առաջիկա շաբաթների ընթացքում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:
Անցած շաբաթ «Բայդու» չինական կորպորացիան գործընկերոջ հետ համատեղ համաձայնագիր է ստորագրել ռազմավարական համագործակցության մասին, որի համաձայն, մինչեւ 2018 թվականը պլանավորում է սկսել առեւտրային անվարորդ միկրոցիրկուլյացիոն փոխադրամիջոցների փոքրամասշտաբ արտադրությունն ու փորձնական շահագործումը:
Որքան մոտենում է նոյեմբերի 24-ը, երբ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ նախատեսվում է Եվրամիության և Հայաստանի միջև նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը, այնքան ակտիվանում են տարաբնույթ խոսակցությունները՝ արդյոք կստորագրվի՞ փաստաթուղթը, թե՞ ոչ։
Կատալոնիայի խորհրդարանը ընթացակարգային երկրորդ քայլը կատարեց, քվեարկելով Իսպանիայից անջատվելու եւ անկախություն հռչակելու բանաձեւը: Սպասվածը այժմ պաշտոնական Մադրիդի դիրքորոշումն է, որի ուղղությամբ արդեն նախապես իսպանական իշխանությունները կատարել էին հայտարարություններ:
Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև կնքվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի տեքստը Եվրոպական միությունը հրապարակեց հոկտեմբերի 13-ին, հայ հասարակությունն ու փորձագիտական հանրությունը դրական գնահատեցին:
Իրաքի զինվորականները Էլ-Հավիջա քաղաքի մոտակայքում հայտնաբերել են եղբայրական գերեզմանոց, որտեղ թաղված է եղել ոստիկանության, զինված ուժերի 50 աշխատակից:
Նիկարագուայում սկսված տեղատարափ անձրևի հետևանքով զոհվածների թիվը հասել է յոթի:
Մեքսիկայի Հարավային Կալիֆորնիա նահանգի ծերանոցում բնռկված հրդեհը խլել է վեց մարդու կյանք: Եվս երկուսը հրդեհից տուժել են:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը իր վրա է վերցրել Կատալոնիայի կառավարության ղեկավարի գործառույթները ներկայիս ղեկավար Կարլոս Պուդչեմոնի փոխարեն եւ դրանց պատասխանատու է նշանակել իր առաջին տեղակալ Սորայե Սաենս դե Սանտամարիային:
Ֆրանսահայ հասարակական և մշակութային գործիչ Ժակ Ուլուսյանը պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո շքանշանով:
ԱՄՆ-ն կշարունակի դիվանագիտական և տնտեսական ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի նկատմամբ, սակայն Վաշինգտոնին հասանելի են գործողությունների այլ տարբերակներ ևս: Ինչպես
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 27-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Տարեկան մոտավորապես 300 հազար բրիտանահպատակներ աշխատանքը կորցնում են հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով:
Հարավաֆրիկյան Հանրապետության Կրյուգերի ազգային բնայգում տեսախցիկով նկարահանել են ավելի քան 30 առանձնյակներից բաղկացած գետաձիերի հոտի եւ կոկորդիլոսի բախումը:
Հոկտեմբերի 26-ին Ճապոնիայում «տենկաֆուբու» տեսակի երկու խուրման վաճառվել է 540 հազար իենով (շուրջ 4,5 հազար դոլար):
WikiLeaks կազմակերպությունը հոկտեմբերի 27-ին 100 հազար դոլար պարգեւ է խոստացել նրան, ով իրեն փաստաթղթեր կփոխանցի ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիի սպանության մասին, որոնք ամերիկյան կառավարությունը որոշել է չհրապարակել։
«Քաղաքական իրադրությունը Բաքվում և Երևանում թույլ չի տալիս կանխատեսել լուրջ, բովանդակային բանակցություններ Ղարաբաղյան հարցի շուրջ: Երկու երկրների ղեկավարությունները պատրաստվում են ներքաղաքական փոփոխությունների, ինչը թույլ չի տա լուրջ սցենարներ քննարկել Ղարաբաղյան հարցի լուծման վերաբերյալ, քանի որ ողջ ուշադրությունը կենտրոնացած է այս հարցի վրա»:
ԱՄՆ-ում շուրջ 3000 փաստաթուղթ է հրապարակվել 1963 թվականին նախագահ Ջոն Քենեդիի սպանության մասին. 2891 փաստաթղթերից բաղկացած տվյալների բազան հասանելի է Ազգային արխիվների կայքում։