Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի կարգի պահապանները նոյեմբերի 7-ին տասից ավելի մարդ են ձերբակալել համատեղ հակաահաբեկչական գործողության ընթացքում:
Ուկրաինայի խորհրդարանը նոյեմբերի 7-ին հրաժարվել է երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովին հեռացնել զբաղեցրած պաշտոնից. որոշման համապատասխան նախագիծը պաշտպանել է միայն 31 խորհրդական՝ անհրաժեշտ առնվազն 226 ձայնի դեպքում:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը եվրոպական խորհրդարանական կառույցների հետ համագործակցության կարևորությունը վերագնահատելու անհրաժեշտություն է տեսնում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արմեն Աշոտյանն ասաց, որ վերագնահատման հիմքում պետք է ընկած լինի Եվրոպական Միության հետ շրջանակային նոր համաձայնագրի ստորագրման ակնկալվող փաստը:
Հզոր թայֆունի պատճառով Վիետնամում զոհված մարդկանց թիվը, որտեղ անցկացվելու է Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) առաջնորդների գագաթնաժողովը, հասել է 69-ի, 30 հոգի անհայտ կորած է համարվում:
Մոսկվայի Կարմիր հրապարակում նոյեմբերի 7-ին կայացել է 1941 թվականի լեգենդար զորահանդեսի վերականգնումը:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովն ընդունել է հայկական պատվիրակության «Մահացու ինքնավար զենքի» կիրառումը կանոնակարգող հրատապ բանաձևը, որով վեհաժողովը կարևորում է միջազգային նորմերի շրջանակներում ինքնավար զենքերի արտադրումն ու կիրառումը, դատապարտում հակամարտող գոտիներում խաղաղ բնակչության նկատմամբ այդ զենքերի թիրախավորված կիրառումը:
Սաուդյան Արաբիայի իշխանություններն Իրանին մեղադրել են եմենցի խռովարար հուսիտներին բալիստիկ հրթիռների մատակարարման մեջ, ինչն էր Ռիադում ուղղակի ռազմական սպառնալիք են համարում Իսլամական Հանրապետության կողմից:
Վաշինգտոնը չի ձգտում ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային խնդիրը լուծել ուժի կիրառմամբ:
Ավստրալիայի իշխանությունները ավտոմեքենան անզգույշ վարելու մեղադրանք են ներկայացրել այն կնոջը, որը Սիդնեյում մեքենայով մխրճվել է տարրական դպրոցի շենքի մեջ:
Լիբանանի վարչապետի պաշտոնից հրաժարված Սաադ Հարիրին նոյեմբերի 7-ին մեկնել էր Ռիադից եւ այցով ուղեւորվել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) մայրաքաղաք Աբու Դաբի:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայրենակիցներին շնորհավորել է Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյա հոբելյանի առթիվ՝ նշելով, որ Խորհրդային Միության շրջանում ձեւավորված սոցիալ-տնտեսական սկզբունքներն ընկել են արդի բելառուսական պետության ներուժի հիմքում:
ԱՄՆ-ի հեռուստատեսային գիտությունների եւ արվեստների ակադեմիան, որը հանձնում է «Էմմի» մրցանակը, նոյեմբերի 6-ին իր շարքերից ցմահ բացառել է հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին սեռական ոտնձգությունների եւ եւ բռնությունների մեջ բազմաթիվ մեղադրանքներից հետո:
Մի խումբ զինյալներ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հարձակվել են տեղի հեռուստակայանի վրա: Հաղորդագրություններ են ստացվում սպանվածների ու վիրավորների մասին, տեղեկացնում է BBC-ին:
Միացյալ Նահանգները Թուրքիայի կառավարությունից ստացել է բարձր մակարդակի երաշխիքներ այն մասին, որ այդ երկրում գործող ԱՄՆ առաքելությունների ոչ մի աշխատակից պարտականություններն իրականացնելիս չի ձերբակալվի կամ կալանավորվի:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը նոյեմբերի 7-ին երկրում գտնվող ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին դիմավորել է Քեմփ Համֆրիզ ամերիկյան ռազմակայանում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել մեկ տարով երկարաձգել Իրանի նկատմամբ ամերիկյան միակողմանի պատժամիջոցները, որոնք սահմանվել են 1979 թվականին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին խնդրել է ավելացնել երկրի պաշտպանական բյուջեն Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքի պատճառով:
Տեխասի բապտիստական եկեղեցում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած հրաձգության պատճառ կարող էր դառնալ կոնֆլիկտը Դեւին Քելլիի ընտանիքում, որն սպանդ սարքեց:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 7-ին պետական այցով ժամանել է Կորեայի Հանրապետություն:
Երկու երեխաէ զոհվել, եւս 21-ը վիրավորվել այն բանից հետո, երբ Սիդնեյում ավտոմեքենան մխրճվել է տարրական դպրոցի շենքի մեջ:
Ինդիանան դարձավ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած ԱՄՆ-ի 48-րդ նահանգը:
Կիրակի օրը արտահոսք ստացած փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի առևտրի նախարար, 79 ամյա միլիարդատեր Ուիլբուր Ռոսը 2 և 10 միլիոն դոլարների ներդրումներ ունի Ռուսաստանի հետ կապված Navigator Holdings ընկերությունում, որը զբաղված է առևտրային միջատլանյան փոխադրումներով:
«Փաստ» թերթը գրում է. «ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է փոխել ամերիկյան «Գրին քարտի» խաղարկության քաղաքականությունը: Դեռ ամիսներ առաջ նա հայտարարել էր, որ մշտական բնակության, աշխատանքի իրավունքի անկանոն այդ խաղարկության համակարգը հնացել է եւ մոտ ապագայում պետք է վերանա»:
Մայամիում ոստիկանության սպան ամերիկյան ֆուտբոլի մրցախաղի ժամանակ հարվածել է կին երկրպագուի դեմքին, երբ նրան երեք այլ իրավապահների հետ միասին դուրս էր տանում տրիբունայից:
Ցանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ սկունսը փախուստի է մատնում կատվառյուծին:
«Ամենայն հավանականությամբ, Պուտինը մեղմորեն կմերժի Էրդողանին, ավելին, սա չի անդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա: Նույնիսկ Պուտինի համաձայնության դեպքում Հայաստանը չի համաձայնի ԼՂ խնդրում Թուրքիայի միջամտությանն ու մասնակցությանը»:
Սինգապուրը չորրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է ամենաթանկ մեգապոլիսն օտարերկրացիների բնակվելու համար:
Այցով Ճապոնիայում գտնվող՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկրի վարչապետ Սինձո Աբեի հետ մասնակցել է դեկորատիվ ծածանների՝ կոիների կերակրման արարողությանը:
Ընթացիկ տարին, 2015 եւ 2016 թվականների հետ միասին, մեծ հավանականությամբ տեղ կգտնի եղանակի եւ կլիմայի սիստեմատիկ դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաշոգ տարիների եռյակում:
Իրաքի ներկայացուցիչը վերջին 45 տարվա ընթացքում առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին, որը նոյեմբերի 26-ին տեղի կունենա Լաս-Վեգասում: