Բաժիններ՝

Թրամփը «գերերեքշաբթի օրը» հանրապետականների սկզբնական ընտրությունները շահել է բոլոր նահանգներում

ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփն այսպես կոչված «գերերեքշաբթի օրը» սկզբնական ընտրություններում հաղթանակ է տարել բոլոր այն 13 նահանգներում, որտեղ դրանք անցկացրել են հանրապետականները: Այդ մասին վկայում են Associated Press գործակալության կատարած հաշվարկները։

Ըստ այդ տվյալների՝ Թրամփն ընտրությունները շահել է Ալաբամայում, Արկանզասում, Վերմոնտում, Մասաչուսեթսում, Օկլահոմայում, Կալիֆոռնիայում, Կոլորադոյում, Հյուսիսային Կարոլինայում, Տեխասում, Թենեսիում եւ Յուտայում: Ընդ որում Մենի եւ Մինեսոտայի նահանգներում Թրամփը մրցակիցներ չի ունեցել, ուստի նա ստացել է պատվիրակների բոլոր ձայները:

Ըստ էության Թրամփի միակ մրցակիցը Մասաչուսեթսի նահանգի նախկին նահանգապետ Ուիլյամ Ֆլոյդ Ուելդն էր, որն ավելի վաղ կարողացել է մեկ ձայն ստանալ փետրվարի 3-ին Այովայում կայացած ժողովների արդյունքներով: AP-ի հաշվումների համաձայն՝ «գերերեքշաբթին» նոր պատվիրակներ չի բերել նրան. բոլոր ձայները բաժին են հասել Թրամփին:

Մի քանի նահանգներում, օրինակ՝ Արկանզասում, Տեխասում եւ Կալիֆոռնիայում, Թրամփից եւ Ուելդից բացի, հանրապետականների սկզբնական ընտրություններին մասնակցել է նաեւ գործարար Ռոկի դե լա Ֆուենտեն, սակայն նա ոչ մի աջակցություն չի ստացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս